Պաբլո Պիկասոյի սրամիտ պատասխանը

29/03/2017

Մի անգամ Պաբլո Պիկասոն շրջում էր շուկայով, և նրան է մոտենում մի կին։ Վերջինս Պիկասոյին է տալիս մի կտոր թուղթ և ասում նրան․

 

-Միստր Պիկասո՛, ես Ձեր արվեստի մեծ երկրպագուն եմ, կարո՞ղ եք ինձ համար մի բան նկարել։

 

Պիկասոն ժպտում է կնոջը, արագորեն ինչ-որ բան է նկարում թղթի վրա և տալիս նրան՝ ասելով… 

 

Այն, թե ինչ ասաց Պիկասոն տիկնոջը, կիմանաք՝ դիտելով տեսանյութը։

 

 

Սա մի պատմություն է, որի հավաստի լինելը չենք կարող արձանագրել։ Գուցե բերնեբերան փոխանցվելով՝ այս պատմությունը որոշակի փոփոխություններ է կրել։

 

Սակայն մի բան կարող ենք փաստել. մեր հիացմունքին արժանացած յուրաքանչյուր անհատ տարիների և շատ դեպքերում տասնամյակների քրտնաջան, հաստատակամ աշխատանքի և համառության շնորհիվ է հասել այն ամենին, ինչի արդյունքը մենք տեսնում ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններում կախված նկարների, Օլիմպիական խաղերի ընթացքում նվաճված մեդալների և Նոբելյան մրցանակների տեսքով։

 

Այսպիսով, արժանին մատուցենք բոլոր մեծերին և ոգեշնչվենք նրանց օրինակով՝ մեր կյանքում նման ձեռքբերումների և հաղթանակների հասնելու  համար։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia