Ստիվեն Քինգ․ հաջողության քարքարոտ ճանապարհ

13/10/2017

Ստիվեն Քինգի հաջողության պատմությունը գալիս է ապացուցելու, որ եթե Ձեզ համար իսկապես կարևոր է հաջողակ դառնալը, եթե կարևոր է Ձեր երազանքներն իրականացնելը, եթե կարևոր է միջակությունից վեր կանգնելը, ապա Դուք ՊԵՏՔ է սովորեք առողջ վերաբերմունք ձևավորել Ձեր ձախողությունների, կատարած սխալների, կրած պարտությունների նկատմամբ։ 

 

Նշենք, որ Ստիվեն Քինգը ժամանակակից գրականության ամենահռչակավոր հեղինակներից մեկն է, գիտաֆանտաստիկ ժանրի ամերիկացի գրող: 

 

 

 

Երբ Քինգը նոր-նոր էր սկսել ուղարկել իր ստեղծագործությունները տարբեր հրատարակչություններ, նա մեկը մյուսի հետևից մերժման նամակներ էր ստանում։

 

Ի զարմանս շատերի՝ նա իր ստեղծագործությունները մերժող բոլոր այդ նամակները փակցնում էր իր աշխատասենյակի պատից: Կես լուրջ, կես կատակ Քինգը պատմում է, որ մերժման նամակների քանակն այնքան էր շատացել, որ նա ստիպված էր նամակները մեխել պատին: 

 

Կարծում եմ կհամաձայնեք, որ Ստիվեն Քինգն աշխարհում միակ գրողը չէ, որ իր գործունեության սկզբնական շրջանում ձախողել ու մերժվել է տարբեր հրատարակչությունների կողմից։

 

Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ Ստիվեն Քինգը մեկն է այն եզակի գրողներից և անհատներից առհասարակ, ովքեր սովորել են ընդունել սեփական սխալները, ձախողությունը և պարտությունը՝ որպես իրենց հաջողությունը կերտելու կարևոր հենարաններ։

 

Թեև մենք սիրում ենք կարդալ հաջողակ մարդկանց պատմությունները և ոգեշնչվել այն մեծ հաստատակամությամբ, որ այդ մարդիկ ցուցաբերեցին իրենց ձախողությունները հաղթահարելու համար, այնուամենայնիվ երբ հերթը հասնում է հենց մեզ, միակ բանը, որ անում ենք, հուսահատվելն է և սեփական երազանքը կասկածի տակ դնելը։

 

Չէ՞ որ դեռ փոքր տարիքից ընտանիքում, դպրոցում մեզ սովորեցնում են, թե որքան ամոթ է սխալվելը, թե որքան վատն ու անարժանն ենք մենք, եթե հանկարծ ինչ-որ նախաձեռնության մեջ ձախողենք։

 

Եվ տարիներ հետո մեզնից հսկայական աշխատանք է պահանջվում սխալվելու և ձախողելու վախը մեր միջից արմատախիլ անելու համար։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia