Քաջություն․ հաջողության հասնելու նախապայմանը

22/03/2017

Ըստ լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի՝ հաջողության հասնելու ամենակարևոր նախապայմանը քաջություն դրսևորելն է:  

 

Դժվար թե գտնեք հաջողության հասած մարդկանց, լինեն նրանք քաղաքական գործիչներ, աշխարհի չեմպիոններ կամ հոլիվուդյան աստղեր, ովքեր համարձակ չեն եղել սեփական հաջողությունը կերտելու ճանապարհին: 

 

Հիշե՛ք՝ Ձեր նպատակները պետք է շա~տ ավելի կարևոր լինեն Ձեզ համար, քան այն վախերը, որոնք Ձեզ հետ են պահում: 

 

 

Քաջություն բառի արմատը լատիներեն cor բառն է, որը նշանակում է սիրտ: Ինչպես սիրտն է արյուն մատակարարում մեր մյուս օրգաններին, նմանապես քաջությունը մյուս բոլոր առաքինությունների սկզբնաղբյուրն է։ Սա, ի դեպ, ամերիկացի նշանավոր հոգեբան Ռոլո Մեյի արած համեմատությունն է:

 

Շատ դեպքերում քաջություն է պահանջում ասել ճշմարտությունը, երբ ստելը ավելի հարմար ու շահավետ տարբերակ է թվում։ Սեփական երազանքների հետևից գնալը ևս քաջություն է պահանջում, և շատ քիչ մարդ է գտնում այդ քաջությունն իր մեջ։

 

 

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia