Գոլֆի և կյանքի մասին (օգտակար խորհուրդներ)

09/06/2018

Կանանց գոլֆի միջազգային օրը՝ հունիսի 5-ին, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը Արարատ գոլֆ ակումբում նկարված տեսանյութում զուգահեռներ է տանում գոլֆ մարզախաղի փիլիսոփայության և մարդկային կյանքի միջև: 

 

«Սովորելով գոլֆ խաղալ՝ սովորում ենք նաև արժանապատիվ մարդ լինել»:

 

 

1. Հաջողության հիմքում կենտրոնացումն է ներկա պահի վրա:

Հաճախ սակայն ինչ-որ բան անելիս մենք միաժամանակ մտածում ենք մի քանի բաների մասին, ինչի պատճառով չենք կարողանում լիովին տրվել պահին, դրա արդյունքում էլ մեր կենտրոնացումը նվազում է:

 

 

2. Մեծագույն վարպետները ժամանակին սկսնակ են եղել:

Իհարկե, մենք բոլորս էլ ուզում ենք հնարավորինս շուտ վարպետանալ այն գործի մեջ, որ անում ենք: Ցանկալի վերջնակետին հասնելու ձգտումը կարող է մոտիվացնել մեզ, միևնույն ժամանակ, այն կարող է խանգարել մեզ կենտրոնանալ ամենօրյա անհրաժեշտ քայլերի վրա:

Ահա թե ինչու է կարևոր համբերատարություն ձևավորել մեր մեջ, ուշադրությունը կենտրոնացնել ներկայի վրա և սիրել այն պրոցեսը, որը տանում է դեպի մեր նպատակի իրագործումը: 

 

 

Սխալվելը սովորելու պրոցեսի անբաժանելի մասնիկն է:

Պետք է ընդունել սխալը, բայց ոչ երբեք նույնականացվել նրա հետ: Կարևոր է ներել ինքներս մեզ մեր արած սխալի համար: Այն, թե որքան արագ կարող ենք առաջ շարժվել, կախված է նրանից, թե որքան հեշտ ենք մոռանում անցյալը ու կենտրոնանում ներկայի վրա:

Սովորե՛ք ծիծաղել Ձեզ վրա ու վայելել պահը:

 

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:  

 

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։ 

 

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ  ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը: 

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia