Ի՞նչ կարող ենք սովորել երեխաներից

02/06/2018

Թվում է՝ երեխաները իսկապես վայելում են կյանքը ու շատ ավելի երջանիկ են, քան մեծերը:

 

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, կարևոր է անդրադառնալ այն կարևոր դասերին, որ մեծերը կարող են սովորել հենց երեխաներից:

 

 

Որքան էլ մարդիկ պնդեն, թե երեխաները երջանիկ են, քանի որ կյանքից բան չեն հասկանում, այնուամենայնիվ, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը վստահ է՝ կյանքի իրական իմաստը ամենալավը հասկացողները հենց երեխաներն են:

 

Եթե հիշեք Ձեզ երեխա ժամանակ, հավանաբար կարձանագրեք, որ Ձեր մեջ երեխա ժամանակ կային հրաշալի որակներ, որոնք մեծանալուն զուգահեռ, ինչ-որ մարդկանց ազդեցության տակ, ուղղակի անհետացան:

 

Պաբլո Պիկասոն հանճարեղ ձևով նկարագրել է այս երևույթը՝

 

«Ամեն երեխա իսկական արտիստ է:

Ցավոք, շատ դժվար է արտիստ մնալ՝ մեծանալուն զուգընթաց»:

 

Ահա թե ինչու է կարևոր, որ մենք՝ մեծերս, վերագտնենք մեր մեջ այդ հրաշալի որակները:

 

Հիմա անդրադառնանք այն կարևոր դասերին, որ կարող ենք սովորել երեխաներից:

 

 

1. Ապրել ներկայով կամ Carpe diem 

Եթե նկատել եք, երեխաները կարող են ինչ-որ բանից խիստ հուզվել, լաց լինել, ու չգիտես՝ էլ ոնց ես այդ փոքրիկին հանգստացնելու, մեկ էլ տեսնում ես, որ մի քանի րոպե հետո այդ նույն երեխան լիաթոք ծիծաղում է. չէ՞ որ ամեն օր, ամեն պահ մի նոր հնարավորություն է ամեն բան նոր էջից սկսելու համար:

Ի տարբերություն մեծերի՝ երեխաները անցյալի բեռը չեն կրում իրենց ուսերին, ոչ էլ անընդհատ անհանգստանում են ապագայի մասին:

 

 

2. Երեխաները վայելում են պահը

Հաճախ մեծահասակները, հատկապես նպատակասլաց, գործունյա մարդիկ, սիրում են նպատակներ դնել, քրտնաջան աշխատում են այդ նպատակների ուղղությամբ ու անընդհատ մտածում են՝ երբ են վերջապես հասնելու այդ նպատակներին:

 

Նրանք մտածում են, որ երջանիկ կլինեն, հենց որ տվյալ նպատակին հասնեն, օրինակ՝ հենց որ ավարտեն համալսարանը, հենց իրենց երազած աշխատանքը կամ պաշտոնը ունենան, հենց իրենց բիզնեսը բավականաչափ եկամուտներ ունենա և այլն:

 

Ու երբ հասնում են այդ նպատակին, հաճախ դատարկություն են զգում և որպեսզի լցնեն այդ դատարկությունը, մեկ այլ նպատակ են դնում իրենց առջև ու էլի մտածում են, որ այդ նպատակին հասնելով՝ կերջանկանան: Այսինքն, մարդիկ ապրում են մի ամբողջ կյանք մրցավազքի մեջ ու երբ հետ են նայում, հասկանում են, որ անընդհատ սթրեսի մեջ են եղել:

 

Մինչդեռ երեխաները չեն կառչում իրենց նպատակներից և չեն մտածում, որ ամեն բան պետք է լինի հենց այնպես, ինչպես իրենք են պլանավորել:

Երեխաները վայելում են պրոցեսը՝ առանց մտածելու, թե ինչ արդյունք են ստանալու վերջում: Երեխաները լրովին պահի մեջ են: Ուսումնասիրություններն էլ ապացուցում են, որ հենց պահի մեջ լինելու դեպքում է, որ ամենաերջանիկն ենք:  

 

Օրինակ՝ երբ երեխան ինչ-որ բան է նկարում, նա չի մտածում այն մասին, թե որքան լավն էր իր նախորդ նկարը կամ հաջորդիվ ինչ պետք է նկարի: Մինչդեռ մեծերը, ինչ-որ բան անելիս, ինչ-որ տեղ գտնվելիս, անընդհատ մտածում են այն մասին, թե ինչ էին անում դրանից առաջ կամ ինչ պետք պետք է անեն, ուր պետք է գնան հաջորդիվ:

 

 

3. Երեխաները չեն վախենում սխալվելուց

Նրանց համար կյանքն անսահման հնարավորություններով մի ճամփորդություն է, և նրանք չեն վախենում փորձել նորը, սխալվել, ընկնել կամ անել այնպիսի մի բան, որից «խայտառակ կլինեն», ինչից այդքան խուսափում են մեծերը:

 

Երեխաները չեն ասում՝ «ես չեմ կարող երգել, քանի որ ձայն չունեմ» կամ «ես չեմ կարող նկարներս ցուցահանդեսում ցուցադրել, քանի որ արվեստագետի կոչում չունեմ»: 

Պատկերացրե՛ք՝ որքա~ն հնարավորություններ ունենք, որ չենք օգտագործում: 

 

 

4. Երեխաները բաց են բոլոր էմոցիաների համար

Երեխաները գիտեն` ինչպես լիաթոք ծիծաղել և հոնգուր-հոնգուր լաց լինել, նրանք գիտեն զարմանալ ու հիացմունքից ապշել, ահա թե ինչու նրանք լիարժեք զգում են կյանքը՝ իր բոլոր գույներով:

 

Մինչդեռ մեծերը հաճախ իրենց առջև պատնեշ են դնում ու, ասես, իրենք իրենց թույլ չեն տալիս զգալ ու արտահայտել որոշ էմոցիաներ: Գուցե իրենց թվում է, որ եթե իրենք լաց լինեն, ապա թույլ մարդու տպավորություն կթողնեն, իսկ եթե խոստովանեն, որ հուզված են, ապա շրջապատի մարդիկ կծիծաղեն իրենց վրա: 

 

Ե՞րբ եք վերջին անգամ Ձեզ թույլ տվել լիաթոք ծիծաղել կամ լաց լինել՝ առանց ինչ-որ սահմանափակումներից կառչելու: 

 

 

5. Երեխաները անկեղծ են

Երբ մեծանում ենք, սովորում ենք քաղաքավարության, էթիկայի որոշ կանոններ, ինչը իհարկե ողջունելի է: Մյուս կողմից, սակայն, մոռանում ենք մեր իրական զգացմունքների մասին, մտածում ենք՝ եթե անկեղծ լինենք, մեզ չեն սիրի կամ կօգտագործեն:

 

Այո՛, Ձեր ասածը կարող է այդքան էլ դուր չգալ դիմացինին, բայց եթե դա կօգնի նրան զարգանալ ու դառնալ ավելի լավը, ինչու՞ լռել:

 

Ի՞նչ, եթե սովորենք ասել այն, ինչ մտածում ենք և թույլ տանք մեզ լինել այնպիսին, ինչպիսին կանք:  

 

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:  

 

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։ 

 

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ  ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը: 

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia