Ինչպե՞ս դառնալ օրինակելի և առաքինի մարդ (Մահաթմա Գանդի)

27/08/2018

Երբևէ հանդիպե՞լ եք ուսուցչի, ով իր աշակերտներին առաքինության մասին խրատներ է տալիս, միևնույն ժամանակ վատաբանում է իր գործընկերոջը:

 

Երբևէ ունեցե՞լ եք ղեկավար, ով առաջնորդության մասին մեծ ելույթներ էր ունենում, բայց իր վարքագծով ոչնչով չէր տարբերվում դիկտատորից:

 

ԿայզենTV-ի այս թողարկմանը սովորում ենք համարժեք ապրել մեր խոսքին ու մեր կողմից հռչակված բարձր արժեքներին:

 

 

Մի կին անհանգստացած էր, որ իր երեխան չափից շատ շաքար ու քաղցրեղեն էր օգտագործում: Միանգամայն հուսահատ՝ նա որոշում է իր երեխային տանել Մահաթմա Գանդիի մոտ, ով ոչ միայն Հնդկաստանի ազատության պայքարի խորհրդանիշն էր, այլև շատ իմաստուն մարդ:

 

Մոտենալով Գանդիին՝ կինն ասում է. «Ուսուցի՛չ, իմ տղան չափից շատ քաղցր է ուտում: Դա լավ չէ նրա առողջության համար: Խնդրում եմ հորդորի՛ր նրան, որ դադարի այդքան շատ քաղցր ուտել»:

 

Գանդին ուշադիր լսում է կնոջ խնդրանքը և դառնալով տղային ասում է. «Տղա՛ս, հիմա գնա տուն, կգաս ինձ մոտ 2 շաբաթից»:

 

Երկու շաբաթից տղան իր մոր հետ վերադառնում է Գանդիի մոտ: Գանդին ինքն է ընդառաջ գնում նրանց ու նայելով տղային՝ ասում է. «Տղա՛ս, դու պետք է դադարես քաղցր օգտագործել. դա լավ չէ քո առողջության համար»:

 

Տղան նայում է Գանդիին ու խոստանում, որ անպայման վերջ կտա այդ սովորությանը: Մինդեռ տղայի մայրը միանգամայն շփոթված հարցնում է Գանդիին. «Ուսուցի՛չ, ինչու՞ նույն բանը չասացիր տղայիս երկու շաբաթ առաջ, երբ մենք այստեղ էինք: Չէ՞ որ մենք տասնյակ կիլոմետրեր ենք կտրում-անցնում այստեղ գալու համար»:

 

Գանդին ժպտում է և պատասխանում այդ կնոջը. «...որովհետև երկու շաբաթ առաջ ես ինքս դեռ շաքար էի օգտագործում»:

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։ 

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

 

Ձգտե՛ք Կատարելության,

 

Kaizen Mastery

 

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia