10 հարց` տարին ամփոփելու համար (2018)

2018 թվականը մոտենում է ավարտին, և լավագույն ժամանակն է իմաստավորելու անցնող տարվա իրադարձությունները՝ իրենց բոլոր գույներով:

 

Նվիրե՛ք Ձեր նախատոնական երեկոներից որևէ մեկը այս հարցերի շուրջ խորհելուն:

Անուշաբույր սուրճը կամ բուսական թեյը հաստատ չեն խանգարի :) 

 

1.      Ո՞րն է եղել այս տարվա կարևորագույն դասը:

          Ումի՞ց եք այն սովորել:

 

2.      Ո՞րն է եղել այս տարվա ամենացավոտ դասը:

         Ի՞նչ  սովորեցիք արդյունքում:

 

3.      Ի՞նչ դաս էր կյանքը փորձում տալ Ձեզ տարվա ընթացքում, որին                   Դուք ամեն կերպ դիմադրեցիք կամ դեռ շարունակում եք                           դիմադրել:

 

4.     Ո՞րն էր այս տարվա ամենամեծ սխալը: Ի՞նչն այլ կերպ կանեիք:

        Ի՞նչ եք արել կամ պատրաստվում անել սխալը ուղղելու համար:

 

 Նկարի աղբյուր՝  Pexels.com

 

5.     Ո՞րն էր այս տարվա Ձեր կարևորագույն ձեռքբերումը:

         Ինչպե՞ս հասաք դրան:

 

6.      Ո՞րն է այն բացասական սովորությունը, վարքագիծը, որն                   ամենաշատն է խանգարել Ձեզ տարվա ընթացքում: 

         Ի՞նչ եք անելու այն հաղթահարելու համար:

 

7.      Ի՞նչ նոր սովորություն, վարքագիծ եք զարգացրել այս տարվա             ընթացքում, որի համար հպարտ եք:  

 

8.      Ի՞նչ կարևոր բան եք սկսել, որ դեռ ավարտին չեք հասցրել:

 

9.      Ու՞մ կարիք ունեք հիշեցնելու, թե որքան թանկ են նրանք Ձեզ                   համար:

 

10.    Ինչի՞ համար եք հատկապես երախտապարտ:

 

 

Ձգտե՛ք Կատարելության և հրաշալի տոներ առջևում...

Արևիկ

 

Հ.Գ.Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia