Քոուչինգի առավել տարածված տեսակները

25/08/2016

Ստորև Ձեզ ենք ներկայացնում քոուչինգի առավել տարածված տեսակները և դրանց համառոտ բնութագրերը: 

 

Լայֆ քոուչինգ (Life coaching)` քոուչինգի առավել տարածված տեսակն է Լայֆ քոուչինգը, որն օգնում է անհատին ներդաշնակության հասնել կյանքի բոլոր ոլորտներում և դրական փոփոխություններ արձանագրել դրանցից յուրաքանչյուրում՝ ֆիզիկական առողջություն, անձնական կյանք, միջանձնային հարաբերություններ՝ ընտանիք, ընկերներ, մասնագիտական գործունեություն, ֆինանսներ,  հոգևոր աճ, հոբբիներ և այլն: Լայֆ քոուչինգը նպաստում է անհատի կյանքի որակի բարելավմանը, անհատը լցվում է լավատեսությամբ, նա սկսում է բացահայտել նորանոր հնարավորություններ և ապրել իմաստավորված կյանքով: 

 

Առաջնորդության քոուչինգ՝ քոուչինգի այս տեսակը լայն տարածում ունի կազմակերպությունների, հատկապես բիզնես-ընկերությունների ղեկավար անձանց շրջանում, քանզի զարգացնում է ղեկավարների առաջնորդական հմտությունները, ինչն էլ նպաստում է կազմակերպության առաջընթացին:

 

 

Բիզնես քոուչինգ՝ քոուչինգի այս տեսակը հրաշալի միջոց է բիզնես-ընկերության ամբողջ ներուժը վերհանելու, զարգացման նոր հնարավորություններ  բացահայտելու և ընկերության երկարաժամկետ առաջընթացին միտված ռազմավարություն մշակելու համար: Բիզնես քոուչինգի շնորհիվ հաճախ բացահայտվում են  այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ ակնառու չէին ընկերության ներսում:

 

Թիմային քոուչինգ՝ քոուչինգի այս տեսակը կիրառելի և անչափ օգտակար է հզոր թիմային մշակույթ ստեղծել ձգտող յուրաքանչյուր կազմակերպության համար՝ լինի դա բիզնես ընկերություն, թե սպորտային ակումբ: Թիմային քոուչինգի շնորհիվ թիմի յուրաքանչյուր անհատ հանդես է գալիս իր յուրահատկություններով և ուժեղագույն հատկանիշներով և նպաստում ողջ թիմի նպատակների իրականացմանը: 

 

Կարիերայի կամ մասնագիտական քոուչինգ՝ քոուչինգի այս տեսակը օգնում է անհատին բացահայտել և զարգացնել իր մասնագիտական ներուժը, նոր վերելքների հասնել իր աշխատավայրում կամ լիովին փոխել իր մասնագիտական ուղին:

 

Սպորտային քոուչինգ՝ քոուչինգի այս տեսակը օգնում է մարզիկներին հաղթահարել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են օրինակ՝ վախը, հուզմունքը, սեփական ուժերի նկատմամբ թերահավատությունը, լարված իրավիճակում կենտրոնանալու անկարողությունը, ինքնավստահության պակասը։

 

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր, քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայումս առաջարկում է լայֆ քոուչինգի, կարիերայի քոուչինգի, առաջնորդության քոուչինգի, սպորտային, թիմային քոուչինգի ծառայություններ:

 

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը: 

 

Ձգտե՛ք կատարելության, 

Kaizen Mastery

 

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար: 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia