Քոուչ․ ինչպիսի՞ն պետք է լինի քոուչը

Քոուչը մասնագետ է, ով աջակցում է անհատին նրա ինքնաճանաչման և ինքնակերտման ճանապարհին, օգնում է նրան սահմանել կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող նպատակներ, քայլ առ քայլ իրագործել այդ նպատակները և շարունակաբար կատարելագործվել որպես անհատ:

 

Քոուչը մշտապես իր հաճախորդի կողքին է՝ տոնելու նրա փոքր ու մեծ հաղթանակները, ինչպես նաև աջակցելու նրան՝ արժանապատվորեն դիմակայելու բոլոր մարտահրավերներին:

 

Աշխարհում քոուչինգով զբաղվում են տարբեր մասնագիտությունների և փորձառությունների տեր մարդիկ, մասնավորապես՝ բիզնեսի, սպորտի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հոգեբաններ:

 

 

Հատկանշական է, որ քոուչինգի արդյունավետության կարևորագույն գործոններից մեկը հենց քոուչն է, այն հսկայական աշխատանքը, որը նա ամեն օր կատարում է՝ կերտելով սեփական անհատականությունը, կատարելագործվելով և շարունակաբար գերազանցելով ինքն իրեն: Այսպիսով՝ քոուչը իր սեփական օրինակով կյանքի է կոչում քոուչինգի գաղափարախոսությունը և դառնում ոգեշնչման աղբյուր իր հաճախորդների համար:

 

Քոուչի համար ինքնակատարելագործումը չի սահմանափակվում միայն նրա գործունեությամբ՝ որպես քոուչ, քանի որ քոուչինգը միաժամանակ և՛ մտածելակերպ է, և՛ ապրելակերպ:

 

Հավատալով սեփական ուժերին՝ նա հավատում է, որ այլ մարդիկ ևս ունեն իրենց մեծագույն երազանքներին և նպատակներին հասնելու, սեփական կյանքն ու իրենց շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնելու անսահմանափակ ներուժ:

 

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը: 

 

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

 

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար: 

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia