Բացասական մտքերից ազատվելու 3 խորհուրդ

Լինում են պահեր, երբ ցանկանում ենք մի ինչ-որ յուրահատուկ բան իրագործել մեր կյանքում, այնպիսի մի բան, որի մասին մեր ընտանիքի անդամները կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության մեջ մենք մեզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և մեծ երազանքներ կառուցելու համար: Դրանք մեզ թևեր են տալիս, մենք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը:

 

 Եթե միայն այս պահերը անվերջ լինեին...

 

Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում մեր ուղին: Եվ սա լավ առիթ է մեր բացասական, երբեմն էլ կպչուն մտքերի համար՝  սկսելու իրենց «դասախոսությունը»: 

 

«Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»: «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»: «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր միջակության սկզբունքով»: 

 

Ծանոթ է, չէ՞:

 

Հատկապես եթե Դուք հեռուն գնալու ծրագրեր ու մեծ երազանքներ ունեք, պատրա՛ստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել Ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով: Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, մեր գլխում պտտվող անպիտան մտքերի դեմ պայքարելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը  պահանջում է ռազմավարություն: 

 

Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել Ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, միաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:

 

  1. Երբևէ մի՛ անտեսեք Ձեր գլխում պտտվող բացասական մտքերը: Դուք կկարողանաք հաղթել այս ճակատամարտում միմիայն այն դեպքում, եթե լավ գիտակցեք, թե ով է Ձեր «թշնամին» և լավ ճանաչեք վերջինիս: Այս գործընթացը որքան հնարավոր է հետաքրքի՛ր դարձրեք: Օրինակ, Դուք կարող եք յուրաքանչյուր մտքի մի որևէ ծիծաղելի անուն տալ: Որքան հնարավոր է ստեղծարա՛ր եղեք: Օրինակ, ամեն անգամ, երբ զգում եք, որ վախի ձայնը սկսում է իր «ներկայացումը», սկսե՛ք խոսել նրա հետ. կարող եք ասել նրան հետևյալը, «Իզուր ես եկել, Բուբաբու՛, ասա՛ այն, ինչ ունես ասելու մինչ ես քո հարցերը կլուծեմ» :) 

  2. Բուբաբուի ուղերձն ուշադիր, բայց սառնասրտորեն լսելուց հետո, Դուք պետք է նրան մի լավ դաս տաք: Կարող եք բարձրաձայնել բոլոր այն հաջողությունները՝ մեծ կամ փոքր, որ ունեցել եք Ձեր կյանքում: Ասե՛ք Բուբաբուին, որ նախկինում ևս Ձեր գլխում իր նման բացասական մտքեր են  բզզացել, բայց դա Ձեզ չի խանգարել ձեռբերումներ ունենալ և հաջողությունների հասնել:

  3. Եվ վերջում, ի սրտե «Շնորհակալությու՛ն» հայտնեք Բուբաբուին: Հիշե՛ք՝ այն, որ Ձեզ այցի է գալիս Բուբաբուն կամ իր նման մեկ այլ միտք, փաստում է, որ Դուք ինչ-որ նշանակալից բանի հասնելու ճանապարհին եք: Դա նշանակում է, որ ԴՈՒՔ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

Երբ Դուք կատարեք այս 3 պարզ քայլերը, Դուք Ձեզ թեթևացած կզգաք. կարծես Ձեր ուսերից ծանր բեռ հանված լինի: Դուք Ձեզ ավելի ուժեղ կզգաք: Որքան շատ կիրառեք այս ռազմավարությունը, այնքան Ձեր մտքերը կառավարելու և ամենակարևորի վրա կենտրոնանալու հարցում ավելի հմուտ կդառնաք:

 

Հիշեք, որ ձախողելու կամ քննադատվելու վախը միշտ էլ Ձեզ այցի է գալու. դա մարդկային աճի անբաժանելի մասն է:

 

Այն դրական ազդեցությունը, որ Դուք կարող եք ունենալ աշխարհում՝ Ձեր լավագույն տաղանդները արտահայտելու շնորհիվ, անչափ կարևոր է մեզ բոլորիս համար, և Դուք պարզապես իրավունք չունեք  Ձեր գլխում  պտտվող անպիտան մտքերին վերջին խոսքի իրավունք տրամադրել: Այնպես որ՝ Առա՛ջ: 

 

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

 

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար: 

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia