Խարիզմատիկ առաջնորդի մասին

Մարդկանց որևէ գաղափարի ընդառաջ տանելը լի է մարտահրավերներով՝ անկախ նրանից Դուք պետության նախագահն եք, սպորտային թիմի մարզիչ, թե մի որևէ նոր ստարտափի հիմնադիր։ Այդ ճանապարհին Դուք պետք է սովորեք համարձակ նպատակներ սահմանել, իրագործել այդ նպատակները սահմանված ժամանակահատվածում, ճիշտ բաշխել սահմանափակ ռեսուրսները և կայացնել լրջագույն որոշումներ։

 

Վերը նշվածի հետ մեկտեղ Ձեր՝ որպես խարիզմատիկ առաջնորդի ամենակարևոր առաքելությունը Ձեր թիմում ներգրավված յուրաքանչյուր անհատի ներուժը, տաղանդներն առավելագույնս բացահայտելն ու կյանքի կոչելն է, նրանց ոգեշնչելն ու առաջ մղելը։

 

Հենց սա է Ձեր տեսլականն իրագործելու կարևորագույն գրավականը․ հենց այս դեպքում Ձեր նպատակներից նույնիսկ ամենաանհասանելի թվացողը իրականություն դառնալու ռեալ հնարավորություն ունի։

 

Ձեր գաղափարի իրականացման ճանապարհին վստահաբար լինելու են խոչընդոտներ և մարտահրավերներ, որոնք կա՛մ Ձեզ թևաթափ են անելու կա՛մ նոր հաղթանակների են վերածվելու՝ կախված նրանից, թե որքան պատասխանատվություն եք Դուք պատրաստ ստանձնել։

 

Եթե Դուք շարունակաբար բողոքում եք առաջ եկած մարտահրավերներից, եթե անընդհատ մեղադրում եք Ձեզ թիմակիցներին, և նույնիսկ եղանակի փոփոխությունն է որոշիչ դեր կատարում Ձեր տրամադրության վրա,  ապա Դուք դադարում եք առաջնորդ լինել՝ անկախ նրանից, թե ինչպիսին է Ձեր տիտղոսը։

 

Ավելին, այդ կերպ Դուք պարզապես թևաթափ եք անում Ձեր թիմակիցներին և բացասական օրինակ ծառայում նրանց համար։ Վերջիններս էլ դառնում են անտարբեր, անում են միայն իրենցից պահանջվող նվազագույնը և ականջալուր են դառնում Ձեր թիմից հեռանալու ամեն մի հնարավորությանը։

 

 

Սակայն, դժվար թե ցանկանաք վերը նկարագրված իրավիճակի «հերոսը» լինել։ Հետևաբար, ի՞նչ կարող եք անել։ Եթե երկու բառով հնարավոր լիներ նկարագրել Ձեր կարևորագույն քայլը, ապա դա կլիներ Պատասխանատվություն ստանձնել։

 

Այո՛, հենց պատասխանատվություն ստանձնելու շնորհիվ է, որ առաջ եկող ամեն մի մարտահրավեր սկսում եք ընկալել որպես հնարավորություն  և լուծման այլընտրանքներ եք տեսնում խնդիրների փոխարեն։

 

Հենց պատասխանատվություն ստանձնելու շնորհիվ է, որ մոռանում եք պատրվակներ հորինելու մասին և գիտակցում եք, որ ի զորու եք ցանկացած իրավիճակում ընտրություն կատարել և առաջնորդվել դրանով։

 

Հարկ է նշել, որ միայն Ձեր՝ որպես խարիզմատիկ առաջնորդի կողմից պատասխանատվության ստանձնումը դեռ ամենը չէ։ Դուք պարզապես ի վիճակի չեք մշտապես հասանելի լինել և գտնվել այնտեղ, որտեղ ծագում է հանուն Ձեր տեսլականի պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը։ 

 

Հենց այստեղ է առաջ գալիս պատասխանատվություն ստանձնելու ընդունակ անհատներով լի թիմ ունենալու կարևորությունը։

 

Նման թիմ հնարավոր է ստեղծել, եթե Դուք Ձեր աշխատակիցներից յուրաքանչյուրին ընձեռեք իր լավագույն «ես»-ով հանդես գալու հնարավորություն, եթե պատասխանատվություն լիազորեք և վստահեք, եթե ոգեշնչեք և աջակցեք դուրս գալ հարմարավետության գոտուց, ընդառաջ գնալ նորանոր մարտահրավերների և արժանապատվորեն հաղթահարել դրանք։

 

Հենց նման անհատներից կազմված թիմն է, որ ի զորու է հաղթանակել ցանկացած իրավիճակում։

 

Եվ հենց Ձեր՝ որպես խարիզմատիկ առաջնորդի կարևորագույն առաքելությունն է նման անհատներից կազմված թիմ ստեղծելը։ 

 

Ձգտե՛ք Կատարելության․․․

Արևիկ

 

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:  

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia