Արդյոք երբևէ արթնացե՞լ եք Ձեր զարթուցիչի ձայնից և մի քանի անգամ սեղմել «մի քիչ էլ քնեմ» կոճակը մինչև անկողնուց մի կերպ վեր կենալը՝ Ձեր կյանքի հերթական օրն ապրելու համար: Եթե Դուք նման եք Երկիր մոլորակի մարդկանց մեծամասնությանը, ապա Ձեզ ծանոթ է այս իրավիճակը:
Իսկ ի՞նչ, եթե Ձեր կյանքն այլ կերպ լիներ, եթե ամեն առավոտ արթնանայիք մեծագույն հաճույքով, երախտագիտությամբ և գեղեցիկ օրվա ակնկալիքով: Իսկ ի՞նչ, եթե արթնանայիք պատրաստ և վճռական՝ լիարժեք ապրելու այդ օրը և դառնալու շարունակաբար ինքնակատարելագործվող և պարզապես երջանիկ անհատ:
-Մի րոպե: Երևի սա հատված է գիտաֆանտաստիկայի որևէ գրքից, այո՞:
-Ո՛չ, բարեկամ:
-Այսինքն նման բան հնարավո՞ր է մերօրյա կյանքում:
-Միանշանակ: Միայն այն դեպքում, եթե Դուք գիտեք Ձեր «Իկիգայ»-ը:
«Իկիգայ»-ը հասկացություն է ճապոներեն լեզվում (այո՛, Դուք ճիշտ եք, Kaizen Mastery-ում մենք սիրում ենք ճապոնական իմաստությունը:)
«Իկիգայ» բառացի նշանակում է՝ այն, ինչի համար դու արթնանում ես առավոտյան: Գիտականորեն ապացուցված հետաքրքիր փաստ. այն մարդիկ, ովքեր հստակ գիտակցում են իրենց կյանքի նպատակը, շատ ավելի երջանիկ և առողջ են, ապրում են առավել երկար և պարզապես լիարժեքորեն վայելում են կյանքը:
«Իկիգայ» երջանկության արհեստանոցը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գտնել իրենց կյանքի իմաստը, նախագծել և ապրել սեփական երազանքների կյանքը:
Միացի՛ր մեզ և սկսի՛ր ապրել քո «Իկիգայ»-ը:
Քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը: