top of page

Քոուչինգ Արևիկ Հայրապետյանի հետ

Քոուչինգ Հայաստանում Արևիկ Հայրապետյանի հետ

Քոուչինգի Ծառայության մատուցման պայմանները

1․ Ի գիտություն հաճախորդի՝ Արևիկ Հայրապետյանը, լինելով սերտիֆիկացված քոուչ, ակադեմիական կրթություն ստացած հոգեբան չէ։ Նա մշակել է մարդկանց հետ աշխատելու սեփական մեթոդները՝ հիմնվելով քոուչինգի, հոգեբանության և հարակից ոլորտներում իր խորը ուսումնասիրությունների և սեփական կենսափորձի վրա։

Արևիկ Հայրապետյանը օգնում է իր հաճախորդներին վերաիմաստավորել իրենց անցյալի փորձը, աշխատել իրենց ներկա մարտահրավերների և ապագա նպատակների վրա, ինչպես նաև ստեղծել ներդաշնակ հարաբերություններ, իմաստալից մասնագիտական ​​ուղի և երջանիկ կյանք՝ համահունչ իրենց արժեքներին: Նրա հաճախորդների կարծիքներին կարելի է ծանոթանալ այստեղ:

2. Ծառայության մատուցման ընթացքում, ըստ անհրաժեշտության և հիմնվելով իր մասնագիտական փորձի վրա, Արևիկ Հայրապետյանը հաճախորդի խնդրի և նպատակի վերաբերյալ կարող է առաջարկել խորհուրդներ, լուծումներ, հավելյալ ռեսուրսներ։ Հաճախորդը ինքը պետք է որոշի արդյոք այդ առաջարկները նպատակահարմար են իր համար և արդյոք ինքը ցանկանում է կիրառել դրանք։


3. Ծառայության մատուցման ամբողջ ընթացքում և դրանից հետո հաճախորդը լիովին պատասխանատվություն է կրում իր ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բարօրության, իր կայացրած որոշումների, ընտրությունների, գործողությունների և դրանցից բխած արդյունքների համար:

4. Արևիկ Հայրապետյանը պարտավորվում է Ծառայությունը մատուցել գաղտնիության սկզբունքով: Բացառություն են կազմում միմիայն օրենքով սահմանված դեպքերը, օրինակ՝ սեփական անձին կամ ուրիշներին վնասելու մտադրությունը:

5. Հաճախորդը պարտավորվում է կատարել Ծառայության համար վճարումը Ծառայության մատուցումից առաջ բանկային փոխանցման միջոցով՝ գիտակցելով, որ վճարված գումարը ենթակա չէ փոխհատուցման։


6. Հաճախորդը համաձայն է տրամադրել իր անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ինչպես նաև գրանցման հասցեն, որը կօգտագործվի միմիայն հաշվապահական նպատակով։

 

Ինչպե՞ս են տեղի ունենում քոուչինգ սեսիաները

Քոուչինգի 1 փուլը ներառում է

  • առցանց նախապատրաստական աշխատանք սեսիայից առաջ

  • 1 x օնլայն սեսիա 90 րոպե տևողությամբ կամ 1 x օֆլայն սեսիա 1 ժամ տևողությամբ (ըստ հաճախորդի նախընտրության)

  • աջակցություն սեսիայից հետո 3 օրվա ընթացքում՝ ձայնային հաղորդագրությունների կամ նամակների միջոցով՝ սեսիայի ընթացքում արված բացահայտումները գործի դնելու համար

 

Որտե՞ղ են տեղի ունենում քոուչինգ սեսիաները

  • Օֆլայն քոուչինգ սեսիան տեղի է ունենում Սայաթ - Նովա 40 հասցեում։

  • Օնլայն քոուչինգ սեսիան տեղի է ունենում Zoom հարթակում։

 

Ի՞նչ արդյունքներ կարող եմ ակնկալել քոուչինգից

Քոուչինգի 1-ին փուլի ավարտին Դուք 

  • կհասկանաք Ձեզ հուզող խնդրի իրական պատճառը կամ պատճառները

  • կստանաք դիպուկ խորհուրդներ և առաջարկներ տվյալ խնդիրը արդյունավետ կերպով լուծելու համար

  • ձեռք կբերեք մի շարք օգտակար ռեսուրսներ Ձեզ հուզող խնդրի հետ կապված, որոնք արժեքավոր կլինեն Ձեզ համար նաև Ծառայության ավարտից հետո

Ի՞նչ արժե քոուչինգի 1 փուլը 

Քոուչինգի 1 փուլի գինն է 55.000 դրամ։​

Քանի՞ քոուչինգ սեսիա է անհրաժեշտ շոշափելի արդյունքներ ստանալու համար

Քոուչինգի 1 փուլը կարող է լիովին բավարար լինել հաճախորդի կարիքների համար, բայց, կախված խնդրի խորության մակարդակից, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի շարունակել համատեղ աշխատանքը՝ շոշափելի արդյունքներ ստանալու համար։

​​

Ինչպե՞ս սկսել քոուչինգը Արևիկ Հայրապետյանի հետ 

​Եթե համաձայն եք Ծառայության մատուցման պայմաններին և պատրաստ եք ներդրում անել այս Ծառայության մեջ, անհրաժեշտ է լրացնել Ձեր կարիքները պարզաբանող այս օնլայն հարցաշարը։

Արևիկ Հայրապետյանը կպատասխանի Ձեզ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում և կտեղեկացնի արդյոք այս Ծառայությունը համապատասխանում է Ձեր կարիքներին։

Շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար։

© 2016-2025
Kaizen Mastery
Coaching & Human Design
Arevik Hayrapetyan

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 55 345219

Yerevan, Armenia

bottom of page