top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

17 ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐ՝ 2017-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Իմաստուն մտքեր կյանքի մասին

1․ «Մեր բոլոր երազանքները կարող են իրականանալ, եթե քաջություն ունենանք գնալ մեր երազանքներին ընդառաջ»։ Ուոլթ Դիսնեյ

2․ «Ձեր հաջորդ արձակուրդով տարվելու փոխարեն՝ այնպիսի մի կյա՛նք ստեղծեք, որից փախչելու կարիք չի լինի»։ Սեֆ Գոդին

3․ «Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերից մեկը Ձեր ծննդյան օրն է, մյուսը՝ այն օրը, երբ բացահայտում եք՝ ինչու եք ծնվել»։ Մարկ Տվեն

4․ «Ինտելեկտն առանց նպատակասլացության նույնն է, ինչ որ թռչունն առանց թևերի»։ Սալվադոր Դալի

5․ «Ամեն օր արե՛ք այնպիսի մի բան, որից վախենում եք»։ Էլեանոր Ռուզվելտ

6․ «Երբեմն Դուք հաղթում եք, երբեմն էլ՝ սովորում»։ Ջոն Մաքսվել

7․ «Մի՛ վախեցեք հրաժարվել լավից հանուն լավագույնի»։ Ջոն Ռոքֆելլեր

իմաստուն մտքեր և աֆորիզմներ

Աֆորիզմներ և հանճարեղ մտքեր


8․ «Առյուծը, ով հաղթում է իր թշնամուն, փոքրիկ հերոս է այն առյուծի համեմատությամբ, ով հաղթում է ինքն իրեն»: Ռումի

9․ «Ձեր հայացքն ուղղե՛ք արևին, և ստվերները ետևում կմնան»։ Ուոլտ Ուիտման

10․ «Որքան շատ եմ աշխատում, այնքան ավելի շատ է բախտս բերում»։ Թոմաս Ջեֆֆերսոն

11․ «Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է տարբերվել»։ Կոկո Շանել

12․ «Ապրելն իսկապես հազվադեպ բան է աշխարհում։ Մարդկանց մեծ մասը պարզապես գոյություն ունեն և վերջ»։ Օսկար Ուալդ

13․ «Դուք պետք է հավատաք, որ ընդունակ եք մեծ գործեր անելու, մինչ կկարողանաք անել դրանք»։ Մայքըլ Ջորդան

14․ «Եթե ուզում եք ծիածան տեսնել, պետք է դիմանաք անձրևին»։ Դոլի Փարթոն

15․ «Ես երբեք չեմ երազել հաջողության մասին, ես աշխատել եմ դրա համար»։ Էսթե Լոդեր

16․ «Չի՛ կարելի ապրել միևույն տարին 75 անգամ և այն կյանք կոչել»։ Ռոբին Շարմա

17․ «Ապրե՛ք այնպիսի մի կյանք, որն արժանի է Գլուխգործոց կոչվելու»։ Սա էլ մեր ոգեշնչող միտքն ու մաղթանքն ընդ Ձեզ :)


Ձգտե՛ք Կատարելության,

Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments
bottom of page