top of page
Search
  • Kaizen Mastery

Սիրելով ինքդ քեզ՝ կսովորես սիրել այլ մարդկանց

Սուրբ Սարգսի տոնը


Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը խոսում է սիրո մասին, ոչ միայն այն սիրո մասին, որը գոյություն ունի սիրառատ զույգերի միջև, այլև այն սիրո մասին, որի գոյությունը կարևոր է տարբեր տեսակի մարդկային հարաբերություններում՝ ծնող-երեխա, քույր-եղբայր, ընկեր-ընկերուհի, նույնիսկ՝ ծանոթ-անծանոթ հարաբերություններում:

Աֆորիզմներ սիրո մասին. Այն Ռանդ և Լուիս Հեյ


Հիշե՛ք՝ որպեսզի կարողանաք ասել «Ես սիրում եմ քեզ», նախ և առաջ պետք է սովորեք ասել «Ես»:

Այն Ռանդի այս խոսքերը կարող են առաջին հայացքից եսասիրական թվալ, բայց երբ խորհում ես այս արտահայտության շուրջ, հասկանում ես, թե որքան ճշմարտություն կա նրա մեջ։

Ինչպես Լուիս Հեյն էր ասում, մեր խնդիրների մեծ մասը առաջ է գալիս ինքնասիրության պակասից։ Ուշադրությու՛ն դարձրեք՝ ոչ թե եսասիրության, այլ ինքնասիրության պակասից։

Մենք լիովին ու ամբողջապես կարող ենք սիրել այլ մարդկանց միայն այն դեպքում, երբ իսկապես կարողանանք սիրել ինքներս մեզ։

Սիրել ինքդ քեզ


Սիրել քո անձը նշանակում է ներդաշնակության մեջ լինել ինքդ քեզ հետ, ընդունել քեզ որպես ամբողջություն՝ քո դրական հատկանիշներով և թերություններով, քո յուրօրինակությամբ և բոլոր տարօրինակություններով հանդերձ։

Սակայն հաճախ մարդիկ անում են ճիշտ հակառակը. նրանք ձգտում են սիրո մեջ լինել այն, ինչ նրանք չկան իրականում: Նրանք ճնշում են սեփական յուրօրինակությունը, սեփական անկրկնելիությունը, և սա հաճախ արվում է ուրիշի կողմից ընդունված լինելու համար:

Իրական սեր կարող է կերտվել միայն այն ժամանակ, երբ դու դու ես և նա նա է, այլապես Ձեր հարաբերությունները ասես ավազե դղյակ լինեն, որն ամենաթեթև զեփյութից անգամ անէանալու է։


Մարդկային հարաբերություններ

Այսպիսով, երբ մենք լիովին ներդաշնակ ենք մեր «ես»-ի հետ, միայն այդ դեպքում մենք կկարողանանք սիրել այլ մարդկանց, ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, այլ ոչ թե փորձել փոխել նրանց։

Դրա շնորհիվ է, որ մենք օգնում ենք մեկմեկու ինքնառեալիզացվել, բացահայտել ամենալավը, որ կա յուրաքանչյուրիս մեջ և կյանքի կոչել մեր լավագույնը՝ առանց վախենալու, որ դա որևէ կերպ կազդի մեր հարաբերությունների վրա։

Դուք երբեք չեք կարող ուրիշին տալ այն, ինչ ինքներդ չունեք։

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page