top of page

Մեծ փոքրիկներ. սովորում ենք երազել երեխաների նման

  • Arevik Hayrapetyan
  • Jan 30, 2017
  • 1 min read

Updated: Aug 31, 2020

Երեխաների մասին


«Մեծ փոքրիկներ. սովորում ենք երազել երեխաների նման՝ համարձակ և անվախ» թողարկման ընթացքում լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը խորհուրդ է տալիս վերհիշել, թե որքան համարձակ ու վճռական էինք երեխա ժամանակ:

Մեզ չէր վախեցնում շրջապատի կարծիքը, մենք ազատ էինք երազել…


Մեր երազանքների աշխարհը

Բայց եկավ մի պահ, երբ շրջապատի մարդիկ՝ մեր ծնողները, ուսուցիչները, դպրոցական ընկերները սկսեցին համոզել մեզ, որ «մեր երազանքները չափից մեծ են, որ մենք պետք է դադարենք երազել և պետք է դառնանք ավելի իրատես»:

Եվ ու՞ր մնացին մեր բիզնես գաղափարները, օլիմպիական մարզիկ կամ նկարիչ դառնալու մեր երազանքները...

Եթե միայն մենք՝ մեծահասակներս, ունենանք երեխաներին բնորոշ վճռականություն մեր երազանքի հետքերով գնալու համար, մեր կյանքը լիովին կվերափոխվի, և հենց այդ ժամանակ կիմանանք, թե ինչ է նշանակում ապրել լիարժեք, ներդաշնակ ու երջանիկ կյանքով:

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 
 
 

© 2016-2025
Kaizen Mastery
Coaching & Human Design
Arevik Hayrapetyan

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 55 345219

Yerevan, Armenia

bottom of page