top of page
Search
  • Kaizen Mastery

Քոուչ Արևիկ Հայրապետյանի հարցազրույցը. «Ոգեշնչող զրույցներ»

Հետաքրքիր և ոգեշնչող հարցազրույց կյանքի մասին


Քոուչ Արևիկ Հայրապետյանի հարցազրույցը «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի «Ոգեշնչող զրույցներ» նախագծի շրջանակներում:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Գարեգին Նժդեհի իմաստությանը, քոուչինգին՝ որպես յուրօրինակ, հրաշագործ մի մասնագիտության:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև նրան, թե

  • ինչպես հասնել նպատակներին,

  • ինչպես հասնել ինքնաբացահայտման, ինքնաճանաչման,

  • ինչպես բացահայտել սեփական կոչումը, առաքելությունը կյանքում և ինչու է դա կարևոր,

  • որն է դժվարությունների դերը մեր կյանքում և ինչպես հաղթահարել դժվարությունները,

  • ինչպես սկսել սեփական բիզնեսը,

  • ինչպես հաղթահարել ձախողելու վախը,

  • ինչպես լինել երջանիկ,

  • ինչպես սիրել ինքներս մեզ

Քոուչ Արևիկ Հայրապետյանը խոսում է նաև իր համար կարևորություն ներկայացնող մի քանի մոտիվացնող գրքերի մասին:

Քոուչ Արևիկ Հայրապետյանի մասին


«2011 թ․-ից Արևիկը, հիացած լինելով, կյանքի դժվարություններին հակառակ, անհնարինը հնարավոր դարձրած հայտնիների կյանքով, սկսում է հերոսի իր ճամփորդությունը ինքնազարգացման գաղտնիքների աշխարհում և շուտով հայտնաբերում է քոուչինգը՝ որպես հրաշագործ մի մասնագիտություն։

Արևիկը հասկանում է, որ սա այն է, ինչ լցնում է իրեն ավյունով, սա այն է, ինչ երկար ժամանակ փնտրել է։ Հետևելով իր հոգու կանչին՝ 2016 թ.-ին Արևիկը քրոջ հետ միասին համահիմնադրում է Kaizen Mastery Մարդկային Ներուժի Զարգացման Ինստիտուտը և սկիզբ դնում իր գործունեությանը՝ որպես պրոֆեսիոնալ քոուչ:

Իր մտքում ու սրտում ունենալով այն առաջին սերմի արձակած բազմաթիվ ծիլերը՝ քույրերով սկսում են նաև անվճար ծառայություններ մատուցել խոցելի

խմբերի ներկայացուցիչներին, հասարակական, բարեգործական կազմակերպություններին։ Դրանից շատ չանցած՝ 2017թ․ ծնվում է Արևիկի Կայզեն TV կրթական նախաձեռնությունը՝ լի ոգեշնչող մտքերով և կյանքը բարեփոխելու գործնական խորհուրդներով։

Ինչպես Արևիկն է ասում․ «Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ ոգևորությամբ վառվող աչքեր իմ հանրային ելույթների ժամանակ»։ Իսկ դրանք շատ են լինում՝ թե՛ միջազգային, և թե՛ տեղական լսարաններում, ինչպիսին է, օրինակ՝ TEDx հանրահայտ հարթակը։

Երբ նայում ես Kaizen Mastery-ի ֆեյսբուքյան էջին, անկարելի է շրջանցել մեր հայրենակիցների և օտարերկրացիների անկեղծ խոստովանություններն ու շնորհակալական խոսքերը, որոնք ուղղված են իր անվան նման խոսուն մեր հերոսուհուն՝ այս մարդկանց կյանքում դրական փոփոխություններ ու հաղթանակներ բերելու համար»։

———————————————————————————————————

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Ձգտե՛ք Կատարելության․․․ Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page