top of page

Առաջնորդության զարգացման քոուչինգ
ղեկավարների համար

Առաջնորդության զարգացման քոուչ ղեկավարների համար՝ Արևիկ Հայրապետյան։

Ինչու՞ է ղեկավարներին անհրաժեշտ Առաջնորդության զարգացման քոուչինգը

Առաջնորդ դառնալը յուրաքանչյուր ղեկավարի հաջողության գրավականն է: Առաջնորդության քոուչինգը կօգնի Ձեզ դառնալ ավելի լավ ղեկավար, ինչն էլ իր հերթին կնպաստի Ձեր բիզնես ընկերության, կազմակերպության կամ թիմի զարգացմանը:

Քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ անհատական քոուչինգի շնորհիվ Դուք հնարավորություն կունենաք

  • բացահայտել առաջնորդության Ձեր սեփական ոճը, որը համահունչ է Ձեր էությանը և արժեքներին,

  • գիտակից դառնալ Ձեր խոցելի կողմերի և դրանցից բխող վարքագծերի մասին,

  • վեր հանել Ձեր սահմանափակող համոզմունքները և ազատվել դրանցից,

  • նորովի դիտարկել Ձեր մարտահրավերները և արժանապատվորեն հաղթահարել դրանք,

  • զարգացնել աշխատակիցների միջև ծագած կոնֆլիկտները ֆասիլիտացնելու և դրանք դրական փորձառության վերածելու Ձեր հմտությունները,

  • առողջ և իմաստալից հարաբերություններ ստեղծել ընկերության աշխատակիցների հետ,

  • զարգացնել Ձեր առաջնորդական և թիմին ոգեշնչելու հմտությունները, կառուցել հզոր թիմային մշակույթ,

  • ներդաշնակություն ստեղծել Ձեր կյանքի բոլոր ոլորտներում և ապրել իմաստավորված կյանքով
     

Ինչո՞վ է օգտակար Առաջնորդության զարգացման քոուչինգը ընկերությունների համար

Ներդրում կատարելով ղեկավարների շարունակական զարգացման մեջ՝ բիզնես ընկերությունները ձեռք են բերում մի շարք առավելություններ՝ աշխատակիցների նվիրվածության և հավատարմության, շահառու կողմերի շրջանում ընկերության հեղինակության և վստահության բարձրացում, ինչպես նաև երկարաժամկետ զարգացում և առաջընթաց։

Առաջնորդության զարգացման քոուչինգի ծառայությունից օգտվող ղեկավարները առանցքային դեր կունենան իրենց յուրաքանչյուր աշխատակցի, ինչպես նաև ամբողջ թիմի ներուժը բացահայտելու և կյանքի կոչելու գործում՝ այդպիսով դառնալով այն ղեկավարը, ում հետ աշխատելը մասնագիտական նվաճումների խոստում է յուրաքանչյուր աշխատակցի համար:

Արևիկ Հայրապետյանի կողմից առաջարկվող Առաջնորդության զարգացման քոուչինգն անչափ արժեքավոր կլինի շարունակական կատարելագործման ձգտող յուրաքանչյուր ղեկավարի համար:

 

Քոուչ Արևիկ Հայրապետյանի փորձը Առաջնորդության զարգացման քոուչինգում

2016 թվականից ի վեր Արևիկ Հայրապետյանը աշխատել է միջին և վերին օղակի մենեջերների, ինչպես նաև տարբեր ընկերությունների ղեկավար կազմի անդամների հետ ՏՏ, Բանկային, Հյուրընկալության և այլ ոլորտներում։

Արևիկ Հայրապետյանի հաճախորդները աշխատում են Ֆորչուն 500 և համաշխարհային այլ հեղինակավոր ընկերություններում, ինչպես օրինակ՝ ServiceNow, Hexaware Technologies, Pentera, Check Point, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ) և այլն։

Արևիկ Հայրապետյանը աշխատել է նաև Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Գործադիր Կրթության Ծրագրի (UC Berkeley Executive Education Program) և Օբամա Հիմնադրամի Առաջնորդների Ծրագրի (Obama Foundation's Leaders Program) շահառուների հետ։
 

Արևիկ Հայրապետյանի հաճախորդների կարծիքը Առաջնորդության զարգացման քոուչինգի մասին

«Արևիկի հետ աշխատանքի ընթացքում ինձ համար ամենաարժեքավորը նրա ունակությունն է տալ այն հարցերը, որոնք ես ինքս ինձ չէի տալիս, հատկապես այն մասին, թե ինչու որոշ բաներ չէի անում, ոչ թե պարզապես՝ ինչ էի ուզում անել հաջորդիվ։ Մտածողության այդ փոփոխությունն իսկապես օգտակար էր։ Հեշտ է կենտրոնանալ նպատակների և առաջ շարժվելու վրա, բայց երբ կողքիդ կա մեկը, ով հետևողականորեն օգնում է վերադառնալ նրան, թե իրականում ինչն է քեզ խանգարում, դա բոլորովին այլ տեսակի քոուչինգ է, և ինձ համար այն բացառիկ արժեքավոր փորձ էր»։ Հաննա Օռուրկե, Գործադիր տնօրեն, Campaign Lab, Մեծ Բրիտանիա

Արևիկ Հայրապետյանի մյուս հաճախորդների կարծիքներին կարող եք ծանոթանալ նրա Լինքդինյան էջում։

Առաջնորդության զարգացման քոուչինգ մենեջերների համար՝ Արևիկ Հայրապետյանի հետ։

Առաջնորդության զարգացման քոուչինգ ղեկավարների համար Արևիկ Հայրապետյանի հետ

Ինչպե՞ս են տեղի ունենում Առաջնորդության զարգացման քոուչինգ սեսիաները։

Քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ քոուչինգի 1 փուլը ներառում է`

  • առցանց նախապատրաստական աշխատանք սեսիայից առաջ

  • 1 օնլայն սեսիա 90 րոպե տևողությամբ կամ 1 օֆլայն սեսիա 1 ժամ տևողությամբ (ըստ հաճախորդի նախընտրության)

  • աջակցություն սեսիայից հետո 3 օրերի ընթացքում՝ ձայնային հաղորդագրությունների կամ նամակների միջոցով՝ սեսիայի ընթացքում արված բացահայտումները գործի դնելու համար
     

Ի՞նչ արժե քոուչինգի 1 փուլը։

Քոուչինգի 1 փուլի գինն է 55,000 դրամ։
 

Քանի՞ քոուչինգ սեսիա է անհրաժեշտ շոշափելի արդյունքներ ստանալու համար։

Քոուչինգի 1 փուլը կարող է լիովին բավարար լինել հաճախորդի կարիքների համար, բայց, կախված խնդրի խորության մակարդակից, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի շարունակել համատեղ աշխատանքը՝ շոշափելի արդյունքներ ստանալու համար։
 

Առաջարկու՞մ եք քոուչինգ փաթեթներ ղեկավարների համար։

Այո, Արևիկ Հայրապետյանը առաջարկում է մեկամսյա, եռամսյա և վեցամսյա քոուչինգ փաթեթներ ղեկավարների համար։
 

Երաշխավորվու՞մ է քոուչինգ սեսիաների գաղտնիությունը։

Արևիկ Հայրապետյանը պարտավորվում է Ծառայությունը մատուցել գաղտնիության սկզբունքով: Բացառություն են կազմում միմիայն օրենքով սահմանված դեպքերը, օրինակ՝ սեփական անձին կամ ուրիշներին վնասելու մտադրությունը:
 

Ինչպե՞ս սկսել քոուչինգը Արևիկ Հայրապետյանի հետ։


Արևիկ Հայրապետյանը կպատասխանի Ձեզ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում և կտեղեկացնի արդյոք այս Ծառայությունը համապատասխանում է Ձեր կարիքներին։

Շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար։

© 2016-2026
Kaizen Mastery
Coaching & Human Design
Arevik Hayrapetyan

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 55 345219

Yerevan, Armenia

bottom of page