top of page

Լայֆ քոուչինգ Արևիկ Հայրապետյանի հետ Հայաստանում և առցանց

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյան՝ Kaizen Mastery Քոուչինգ և Մարդու Դիզայն

Քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու մասին

Ինձ հետ աշխատելը բեկումնային փորձառություն է, որը խորապես կվերափոխի Ձեզ և առաջ կբերի շոշափելի դրական արդյունքներ Ձեր կյանքում, եթե Դուք նվիրումով և լրջորեն վերաբերվեք մեր համատեղ աշխատանքին: 

 

Տարիներ շարունակ ես օգնել եմ իմ հաճախորդներին ստեղծել առողջ հարաբերություններ, իմաստալից մասնագիտական ​​ուղի և երջանիկ կյանք:

 

Գուցե մտածում եք՝ ինչն է որակավորում ինձ աշխատել մարդկանց հետ, ինչու եմ ես այդքան վստահ իմ աշխատանքի և այն վերափոխման մեջ, որը տեղի կունենա Ձեր կյանքում ինձ հետ աշխատելու արդյունքում:

 

Գուցե ենթադրում եք, որ վերոնշյալը հնարավոր է իմ ակադեմիական կրթության կամ ձեռք բերած հավաստագրերի շնորհիվ: Թեև ես սերտիֆիկացված քոուչ եմ, այն, ինչ ես առաջարկում եմ իմ հաճախորդներին, շատ ավելին է, քան քոուչինգը:

 

Ես ակադեմիական կրթություն ստացած հոգեբան չեմ, սակայն խորապես ուսումնասիրել եմ հոգեբանությունը և հարակից ոլորտները:

 

Ես չեմ առաջարկում հոգեբանական ծառայություն, սակայն մեր համատեղ աշխատանքի ժամանակ մենք, ըստ անհրաժեշտության, կանդրադառնանք Ձեր անցյալին, Ձեր ենթագիտակցական արգելքներին և Ձեր մեջ ճնշված էմոցիաներին:

Մեր աշխատանքը կսկզբնավորի այնպիսի վերափոխում Ձեր մեջ, որը Դուք չեք էլ անգամ մտածել, որ անհրաժեշտ է կամ հնարավոր է Ձեր կյանքում:

 

Ի՞նչ տեսակի քոուչինգ է առաջարկում քոուչ Արևիկ Հայրապետյանը

Համատեղ աշխատանքի ընթացքում մենք կարող ենք քննարկել Ձեր կյանքի ցանկացած ոլորտին առնչվող թեմաներ՝

  • լայֆ քոուչինգ

  • մասնագիտական կողմնորոշման և կարիերայի քոուչինգ

  • քոուչինգ հարաբերությունների, այդ թվում ռոմանտիկ հարաբերությունների համար

  • քոուչինգ ծնողների համար

  • քոուչինգ արվեստագետների և ստեղծագործ մարդկանց համար

  • քոուչինգ հոգեկան առողջության համար

  • քոուչինգ «Մարդու Դիզայն» համակարգով

 

Քոուչ Արևիկ Հայրապետյանի մոտեցումը

Դուք կարող եք վստահ լինել, որ ես մշտապես ազնիվ կլինեմ Ձեզ հետ՝ առանց Ձեզ քննադատված զգալու որևէ պատճառ տալու: Ես Ձեզ համար կստեղծեմ ապահով միջավայր, որպեսզի կարողանաք առերեսվել Ձեր ներքին կոնֆլիկտներին, վախերին և պատրվակներին (անկախ նրանից, թե որքան եք ուզում փախչել դրանցից) և աշխատել դրանց հետ։

 

Երբ Դուք սկսեք հատ առ հատ մաքրել տարիների ընթացքում Ձեր մեջ ձևավորված սահմանափակող մտքերի և համոզմունքների, ճնշված էմոցիաների շերտերը, Դուք կվերահաստատեք կապը Ձեր իրական էության, Ձեր ներքին ուժի և իմաստության հետ։

 

Դուք կսովորեք սիրել Ձեր էության այն մասնիկները, որոնք միշտ քննադատել եք կամ համարել եք անսիրելի: Դուք կսկսեք ապրել առավել ներդաշնակ և լիարժեք կյանքով։

 

Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում վերը նկարագրվածը, քանի որ ինքս ապրել և ապրում եմ այդ ամենը: Տարիների ընթացում թե՛ իմ ուսուցիչների օգնությամբ, թե՛ միանգամայն ինքնուրույն ես քայլ առ քայլ բացահայտել եմ իմ էության ամենախորքերը՝ լինելով և աշխատելով իմ էության տարբեր մասնիկների  հետ։ 

Հուսով եմ, որ Դուք այժմ հասկանում եք, որ սրանք այնպիսի հմտություններ կամ մեթոդներ չեն, որոնք կարելի է ձեռք բերել որևէ ակադեմիական ծրագրում:

 

Սրանք խորապես մարմնավորված փորձառություններ են, որոնցից ես բազում արժեքավոր դասեր եմ քաղել թե՛ իմ և թե՛ մարդկային էության, թե՛ մարդկային փոխհարաբերությունների և թե՛ կյանքի մասին։

Իմ խորը նվիրվածությունը իմ շարունակական ինքնաճանաչմանը և ինքնառեալիզացմանը և այն շոշափելի արդյունքները, որոնք ես տեսել և տեսնում եմ իմ կյանքում, հենց այն է, ինչը որակավորում է ինձ օգնել այլ մարդկանց վերափոխել իրենց կյանքը:​

Քոուչ Արևիկ Հայրապետյանի հաճախորդների կարծիքները

«Արևիկի հետ քոուչինգ սեսիաները փոխակերպիչ ազդեցություն են ունեցել իմ անձնական և մասնագիտական ​​կյանքում: Արևիկը ստեղծում է վստահության և աջակցության միջավայր։ Նրա կողմից արված խորաթափանց դիտարկումները օգնել են ինձ հաղթահարել առաջ եկած մարտահրավերները և առաջ շարժվել։ Մեծապես խորհուրդ եմ տալիս Արևիկին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են անձնային աճ ապրել»։

Արևիկ Հայրապետյանի մյուս հաճախորդների կարծիքներին կարող եք ծանոթանալ նրա Լինքդինյան էջում։

Կարիերայի քոուչինգ և մասնագիտական կողմնորոշում՝ քոուչ Արևիկ Հայրապետյան

Լայֆ քոուչինգ Արևիկ Հայրապետյանի հետ 

Ինչպե՞ս են տեղի ունենում քոուչինգ սեսիաները։

Քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ քոուչինգի 1 փուլը ներառում է

  • առցանց նախապատրաստական աշխատանք սեսիայից առաջ

  • 1 x օնլայն սեսիա 90 րոպե տևողությամբ կամ 1 x օֆլայն սեսիա 1 ժամ տևողությամբ (ըստ հաճախորդի նախընտրության)

  • աջակցություն սեսիայից հետո 3 օրվա ընթացքում՝ ձայնային հաղորդագրությունների կամ նամակների միջոցով՝ սեսիայի ընթացքում արված բացահայտումները գործի դնելու համար
     

Ի՞նչ արժե քոուչինգի 1 փուլը։

Քոուչինգի 1 փուլի գինն է 55.000 դրամ։​

Քանի՞ քոուչինգ սեսիա է անհրաժեշտ շոշափելի արդյունքներ ստանալու համար։

Քոուչինգի 1 փուլը կարող է լիովին բավարար լինել հաճախորդի կարիքների համար, բայց, կախված խնդրի խորության մակարդակից, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի շարունակել համատեղ աշխատանքը՝ շոշափելի արդյունքներ ստանալու համար։

Առաջարկու՞մ եք քոուչինգ փաթեթներ։

Այո, Արևիկ Հայրապետյանը առաջարկում է մեկամսյա, եռամսյա և վեցամսյա քոուչինգ փաթեթներ։

Երաշխավորվու՞մ է քոուչինգ սեսիաների գաղտնիությունը։

Արևիկ Հայրապետյանը պարտավորվում է Ծառայությունը մատուցել գաղտնիության սկզբունքով: Բացառություն են կազմում միմիայն օրենքով սահմանված դեպքերը, օրինակ՝ սեփական անձին կամ ուրիշներին վնասելու մտադրությունը:

Ինչպե՞ս սկսել քոուչինգը Արևիկ Հայրապետյանի հետ։

Անհրաժեշտ է ծանոթանալ Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու պայմաններին։

Եթե համաձայն եք Ծառայության մատուցման պայմաններին և պատրաստ եք ներդրում անել այս Ծառայության մեջ, անհրաժեշտ է լրացնել Ձեր կարիքները պարզաբանող այս օնլայն հարցաշարը։

Արևիկ Հայրապետյանը կպատասխանի Ձեզ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում և կտեղեկացնի արդյոք այս Ծառայությունը համապատասխանում է Ձեր կարիքներին։

Շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար։

© 2016-2026
Kaizen Mastery
Coaching & Human Design
Arevik Hayrapetyan

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 55 345219

Yerevan, Armenia

bottom of page