top of page

Սպորտի հոգեբանություն և
Քոուչինգ մարզիկների համար

Քոուչ Արևիկ Հայրապետյանի դասընթացը մարզիչների համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։

Սպորտի հոգեբանության և քոուչինգի դերը մարզիկների համար

Սպորտում հաջողության հասնելու գրավական են ոչ միայն մարզիկի կամ թիմի բարձրակարգ ֆիզիկական հմտությունները, այլև նրանց հոգեբանական պատրաստվածությունը։

Շատ հաճախ մարզիչները, կենտրոնանալով մարզիկի ֆիզիկական, տեխնիկական և տակտիկական հատկանիշների զարգացման վրա, անտեսում են յուրաքանչյուր անհատի կատարողականության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ Թիմոթի Գոլվեյի կողմից առաջարկված «Ներքին խաղը»:

Ի տարբերություն «Արտաքին խաղի», որը տեղի է ունենում մրցասպարեզում, «Ներքին խաղը» տեղի է ունենում մարզիկի մտքում: Այն նպատակ ունի հաղթահարել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են օրինակ՝ վախը, հուզմունքը, սեփական ուժերի նկատմամբ թերահավատությունը, լարված իրավիճակում կենտրոնանալու անկարողությունը, ինքնավստահության պակասը։

Բոլոր ժամանակների լավագույն մարզիկները և սպորտային թիմերը գիտակցել են «Ներքին խաղի» նշանակալից դերը իրենց բարձրագույն կատարողականությանը հասնելու գործում և համապատասխան գործիքներ են մշակել սեփական «Ներքին խաղը» կատարելագործելու համար։

Վերջին տասնամյակում կատարվող գիտական ուսումնասիրությունները (առավելապես նեյրոգիտության և հոգեբանության ոլորտներում) առաջարկում են մի շարք արդյունավետ տեխնիկաներ և գործիքներ՝ միտված մարզիկների համար այդքան կարևոր հոգեբանական հմտությունների զարգացմանը:
 

Քոուչ Արևիկ Հայրապետյանի մոտեցումը

Քոուչ Արևիկ Հայրապետյանը համագործակցում է սպորտային ակումբների, մարզիչների, մարզիկների հետ և նրանց առաջարկում համապարփակ ծրագիր՝ լի աշխարհի առաջատար մարզիկների կողմից կիրառվող արդյունավետ տեխնիկաներով:

Հարկ է նշել, որ Արևիկ Հայրապետյանը չի առաջարկում կարճաժամկետ լուծումներ։ Նա հավատում է, որ մարզիկների համար այդքան կարևոր ինքնատիրապետման և ինքնակառավարման հմտությունները հնարավոր է զարգացնել հետևողական և նվիրյալ աշխատանքի շնորհիվ։

Արևիկ Հայրապետյանը համագործակցում է այն թիմերի, մարզիչների և մարզիկների հետ, ովքեր ձգտում են շարունակաբար ընդլայնել իրենց հնարավորությունների սահմանները և մեծ նվաճումների հասնել սպորտում:

Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու արդյունքում Դուք և Ձեր թիմը կսովորեք՝ ինչպես

  • սահմանել հստակ և իրագործելի նպատակներ Ձեր մարզական գործունեության վերաբերյալ,

  • նախագծել գործողությունների ծրագիր՝ այդ նպատակներին հասնելու համար,

  • դառնալ ինքնավստահ և դրական մտածելակերպ ձևավորել Ձեր ունակությունների և հնարավորությունների հանդեպ,

  • դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց և ընդառաջ գնալ առավել մեծ մարզական մարտահրավերների,

  • զարգացնել կայունություն և կենտրոնանալու ունակություն բարձր լարվածություն պահանջող իրավիճակներում,

  • պահպանել Ձեր մոտիվացիան և շարունակաբար լինել ոգեշնչված՝ Ձեր մարզական երազանքները կյանքի կոչելու համար:
     

Թիմային քոուչինգ սպորտային թիմերի համար

Մարզիկների անհատական կատարողականությունը բարձրացնելուն ուղղված ծառայությանը զուգահեռ, Արևիկ Հայրապետյանն առաջարկում է նաև Թիմային քոուչինգի ծառայությունը, որը անչափ արժեքավոր կլինի հզոր թիմային մշակույթ ստեղծել ձգտող սպորտային ակումբների համար:

Ձեր մարզիկները կսովորեն հանդես գալ իրենց ուժեղագույն հատկանիշներով, դառնալ օրինակելի թիմակից և առավելագույնս նպաստել ամբողջ թիմի նպատակների իրականացմանը:

Ձգտելով իսկապես արժեքավոր ծառայություններ մատուցել հաճախորդներին՝ Արևիկ Հայրապետյանն ականջալուր է լինում յուրաքանչյուր սպորտային թիմի, մարզիչի և մարզիկի յուրօրինակ կարիքներին։

Աշխատե՛նք միասին, բացահայտե՛նք փոքրիկ քայլերի արվեստը, փոքրիկ հաղթանակների մեծ ուժը և միասին վերափոխե՛նք Ձեր մարզական կարիերան կամ Ձեր սպորտային թիմը։
 

Արևիկ Հայրապետյանի փորձառությունը մարզիկների հետ աշխատանքում

2016 թվականից ի վեր Արևիկ Հայրապետյանը աշխատել է ֆուտբոլի մարզիչների, մարզիկների, ինչպես նաև բարձր կատարողականություն պահանջող ոլորտներում հանդես եկող մարդկանց հետ և օգնել նրանց բացահայտել և ռեալիզացնել իրենց ներուժը։

 

Նորվեգական «Բուդյո-Գլիմտ» ակումբի դարպասապահ Նիկիտա Հաիկինի կարծիքը Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու մասին`
«Արևիկի հետ աշխատանքը զգալիորեն օգնել է ինձ բազմաթիվ առումներով, ինչպիսիք են՝ ինքնաճանաչումը, ինքնավստահությունը և շատ ավելին: Ես մեծապես խորհուրդ եմ տալիս նրա հմտությունները բոլոր այն մարդկանց, ովքեր ձգտում են ինքնաճանաչման, ինչպես նաև իրենց նպատակների իրականացմանը»։

Բուդյո-Գլիմտ ֆուտբոլային ակումբի դարպասապահ Նիկիտա Հաիկինի կարծիքը Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու մասին:

Սպորտի հոգեբանություն և քոուչինգ մարզիկների համար Արևիկ Հայրապետյանի հետ

Ինչպե՞ս են տեղի ունենում քոուչինգ սեսիաները մարզիկների հետ։

Արևիկ Հայրապետյանի հետ քոուչինգի 1 փուլը ներառում է՝

  • առցանց նախապատրաստական աշխատանք սեսիայից առաջ,

  • 1 օնլայն սեսիա 90 րոպե տևողությամբ կամ 1 օֆլայն սեսիա 1 ժամ տևողությամբ (ըստ հաճախորդի նախընտրության),

  • աջակցություն սեսիայից հետո 3 օրերի ընթացքում՝ ձայնային հաղորդագրությունների կամ նամակների միջոցով՝ սեսիայի ընթացքում արված բացահայտումները գործի դնելու համար։
     

Ի՞նչ արժե քոուչինգի 1 փուլը։

Քոուչինգի 1 փուլի գինն է 55,000 դրամ։
 

Քանի՞ քոուչինգ սեսիա է անհրաժեշտ մարզիկին շոշափելի արդյունքներ ստանալու համար։

Արդյունքները կախված են մարզիկի նպատակներից և գործընթացին նվիրվածությունից: Մարզիկների մեծամասնությունը բարելավումներ է արձանագրում մի քանի շաբաթվա ընթացքում: Երկարաժամկետ առաջընթացը բխում է մարզիկի կողմից ներդրվող ջանքերից։
 

Առաջարկու՞մ եք քոուչինգ փաթեթներ մարզիկների համար։

Այո, Արևիկ Հայրապետյանը առաջարկում է մեկամսյա, եռամսյա և վեցամսյա քոուչինգ փաթեթներ մարզիկների համար։
 

Երաշխավորվու՞մ է արդյոք քոուչինգ սեսիաների գաղտնիությունը։

Արևիկ Հայրապետյանը պարտավորվում է Ծառայությունը մատուցել գաղտնիության սկզբունքով: Բացառություն են կազմում միմիայն օրենքով սահմանված դեպքերը, օրինակ՝ սեփական անձին կամ ուրիշներին վնասելու մտադրությունը:
 

Ինչպե՞ս սկսել քոուչինգը Արևիկ Հայրապետյանի հետ։


Արևիկ Հայրապետյանը կպատասխանի Ձեզ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում և կտեղեկացնի արդյոք այս Ծառայությունը համապատասխանում է Ձեր կարիքներին։

Շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար։

© 2016-2026
Kaizen Mastery
Coaching & Human Design
Arevik Hayrapetyan

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 55 345219

Yerevan, Armenia

bottom of page