top of page
Search
  • Kaizen Mastery

Որտե՞ղ գտնել ճշմարտությունը (հետաքրքիր է)

Իմաստուն առակ կյանքի մասին


Որտե՞ղ գտնել ճշմարտությունը… Մի հետաքրքիր պատմության համաձայն՝ հավաքվեցին Աստվածները մի օր և ստեղծեցին մարդ էակին։ Եվ նրանց առջև մի կարևոր հարց ծառացավ․ որտե՞ղ թաքցնել մարդ էակից ճշմարտությունը։

Աստվածներից մեկն առաջարկեց․ «Եկե՛ք թաքցնենք ճշմարտությունը օվկիանոսի հատակին»։

Մյուսն ասաց․ «Չէ՛, չէ՛, թաքցնե՛նք այն լուսնի հակառակ կողմում»։

Երրորդն էլ առաջարկեց․ «Պետք է թաքցնենք ճշմարտությունը տիեզերքի ծայրին․․․»


Առակս ինչ կցուցանե

Հետաքրքիր է իմանալ՝ ինչ ասաց այդ պահին Աստվածներից ամենաիմաստունը…

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը ներկայացնում է այս անչափ հետաքրքիր պատմությունը:

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page