top of page
Search
  • Kaizen Mastery

Կամքի ուժ. օգտակար խորհուրդներ

Ունենալ կամքի ուժ


Կամքի ուժը զարգացնելը կարևոր նախապայման է հաջողության հասնելու համար:

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը ներկայացնում է օգտակար խորհուրդներ՝ մի շարք սոցիալական էքսպերիմենտների արդյունքների հիման վրա:


Հետաքրքիր էքպերիմենտ


1998 թվականին Ռոյ Բաումաստերը կատարեց մի հետաքրքիր էքպերիմենտ, որը նոր տեսակետ առաջ քաշեց կամքի ուժի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների շրջանում։

Այդ էքսպերիմենտը գիտական հանրության մեջ հայտնի է՝ որպես «թխվածքաբլիթների և բողկերի գիտափորձ»։

Այսպիսով, Բաումաստերը և իր թիմը հրավիրեցին մի խումբ մարդկանց՝ մասնակցելու կամքի ուժի վերաբերյալ էքսպերիմենտին։

Նրանք բաժանեցին մասնակիցներին երկու խմբի:

Բոլոր մասնակիցների առջև՝ սեղանների վրա, դրված էին երկու ամաններ, մի ամանը լի էր նոր թխված բլիթներով, իսկ մյուսը ամանը լի էր միայն բողկերով։

Իհարկե, բոլորը մասնակիցները անհամբեր սպասում էին, թե երբ են վերջապես ուտելու այդ համեղ թխվածքաբլիթները: Սակայն հետազոտողները հայտարարեցին, որ մի խումբը կարող է ուտել այնքան թխվածքաբլիթներ, որքան ցանկանա, իսկ մյուս խմբի մասնակիցները պետք է ուտեն միայն բողկերը: Այսինքն՝ նրանք պետք է կամքի ուժ գործադրեին՝ չգայթակղվելու այդ բուրավետ թխվածքաբլիթներով։

Դրանից հետո, երկու խմբերի մասնակիցներին տալիս են 30 րոպե ժամանակ, որպեսզի նրանք լուծեն երկրաչափական մի խնդիր։ Բաումաստերը և իր թիմը նկատեցին, որ այն մասնակիցները, ովքեր ստիպված էին բողկ ուտել և դիմադրել թխվածքաբլիթ ուտելու գաղթակղությանը, տվյալ խնդրի լուծման վրա աշխատեցին միջինը 8 րոպե, որից հետո հանձնվեցին։

Իսկ թխվածքաբլիթներ կերած մասնակիցները խնդրի լուծման վրա աշխատեցին միջինը 19 րոպե։ Դիտարկելով մասնակիցների վարքագիծը՝ Բաումաստերը հետևյալ եզրահանգմանը եկավ՝

Մեր կամքի ուժի պաշարը սպառվում է յուրաքանչյուր իրավիճակում, որտեղ մենք ստիպված ենք զսպել մեր գայթակղությունները։


Ինչպե՞ս ունենալ կամքի ուժ

Որքան շատ ենք հայտնվում այնպիսի իրավիճակներում, որտեղ պետք է ինքնակառավարում դրսևորենք, այնքան շուտ է սպառվում կամքի ուժի մեր պաշարը։

Հարկ է նշել, որ թեև այս գիտափորձի արդյունքները քանիցս կրկնվել են այլ նմանատիպ գիտափորձերում, այնուամենայնիվ, գիտական հանրությունը միանշանակ չի վերաբերվում այս գիտափորձի ճշմարտացիությանը։

Այսպիսով, այս գիտափորձից կարող ենք փաստել, որ մեր կամքի ուժը ասես փոքրիկ պահեստ լինի կամ բաժակ՝ լի ջրով։ Երբ մենք կամքի ուժ ենք գործադրում ինչ-որ մի իրավիճակում, մենք արդեն պակաս կամքի ուժ ունենք մեր պահոցում՝ այլ իրավիճակում այն գործի դնելու համար։

Ինչպե՞ս լինել արդյունավետ


Ամեն առավոտ, երբ մենք արթնանում ենք, կամքի ուժի մեր պահոցը լիքն է, եթե իհարկե մենք լավ ու որակյալ քուն ենք ունեցել։ Դա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս անել տվյալ օրվա մեր ամենադժվարին աշխատանքը, ամենաշատ մտավոր կամ ֆիզիկական լարում պահանջող աշխատանքը վաղ առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո։

Դա այն ժամանակն է, երբ մենք լի ենք կամքի ուժով։ Դրանից հետո մեր կատարած յուրաքանչյուր գործողությամբ, կայացրած յուրաքանչյուր որոշմամբ, մենք քայլ առ քայլ սպառում ենք կամքի ուժի մեր պաշարը։

Պատահական չէ, որ օրվա վերջում, օրինակ՝ աշխատանքից հետո, այնպիսի զգացողություն ունենք ասես մեր կամքի ուժից ոչինչ չի մնացել։ Դա է պատճառը, որ աշխատանքից հետո մարդիկ շատ ավելի հակված են զբաղվել պասիվ գործով, օրինակ՝ հեռուստացույց դիտել, սոցիալական ու լրատվական կայքերում ժամանակ անցկացնել կամ առավել ճիշտ կլինի ասել ժամանակ սպանել, քան զբաղվել որև ստեղծարար գործով։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք արժեքավոր խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page