top of page
Search
  • Kaizen Mastery

Սթիվեն Քինգ․ հաջողության քարքարոտ ճանապարհ

Սթիվեն Քինգ. հաջողության պատմություն


Սթիվեն Քինգի հաջողության պատմությունը գալիս է ապացուցելու, որ եթե Ձեզ համար իսկապես կարևոր է հաջողակ դառնալը, եթե կարևոր է Ձեր երազանքներն իրականացնելը, եթե կարևոր է միջակությունից վեր կանգնելը, ապա Դուք ՊԵՏՔ է սովորեք առողջ վերաբերմունք ձևավորել Ձեր ձախողությունների, կատարած սխալների, կրած պարտությունների նկատմամբ։

Նշենք, որ Սթիվեն Քինգը ժամանակակից գրականության ամենահռչակավոր հեղինակներից մեկն է, գիտաֆանտաստիկ ժանրի ամերիկացի գրող:

Դժվարություններ գրողի կյանքում


Երբ Քինգը նոր-նոր էր սկսել ուղարկել իր ստեղծագործությունները տարբեր հրատարակչություններ, նա մեկը մյուսի հետևից մերժման նամակներ էր ստանում։

Ի զարմանս շատերի՝ նա իր ստեղծագործությունները մերժող բոլոր այդ նամակները փակցնում էր իր աշխատասենյակի պատից: Կես լուրջ, կես կատակ Քինգը պատմում է, որ մերժման նամակների քանակն այնքան էր շատացել, որ նա ստիպված էր նամակները մեխել պատին:

Կարծում եմ կհամաձայնեք, որ Սթիվեն Քինգն աշխարհում միակ գրողը չէ, որ իր գործունեության սկզբնական շրջանում ձախողել ու մերժվել է տարբեր հրատարակչությունների կողմից։

Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ Սթիվեն Քինգը մեկն է այն եզակի գրողներից և անհատներից առհասարակ, ովքեր սովորել են ընդունել սեփական սխալները, ձախողությունը և պարտությունը՝ որպես իրենց հաջողությունը կերտելու կարևոր հենարաններ։

Հաղթահարել ձախողելու վախը


Թեև մենք սիրում ենք կարդալ հաջողակ մարդկանց պատմությունները և ոգեշնչվել այն մեծ հաստատակամությամբ, որ այդ մարդիկ ցուցաբերեցին իրենց ձախողությունները հաղթահարելու համար, այնուամենայնիվ երբ հերթը հասնում է հենց մեզ, միակ բանը, որ անում ենք, հուսահատվելն է և սեփական երազանքը կասկածի տակ դնելը։

Չէ՞ որ դեռ փոքր տարիքից ընտանիքում, դպրոցում մեզ սովորեցնում են, թե որքան ամոթ է սխալվելը, թե որքան վատն ու անարժանն ենք մենք, եթե հանկարծ ինչ-որ նախաձեռնության մեջ ձախողենք։

Եվ տարիներ հետո մեզնից հսկայական աշխատանք է պահանջվում սխալվելու և ձախողելու վախը մեր միջից արմատախիլ անելու համար։


Կայզեն TV-ի մասին


Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page