top of page

Արևիկ Հայրապետյան

Ինձ հետ աշխատելը բեկումնային փորձառություն է, որը խորապես կվերափոխի Ձեզ և առաջ կբերի շոշափելի դրական արդյունքներ Ձեր կյանքում, եթե Դուք նվիրումով և լրջորեն վերաբերվեք մեր համատեղ աշխատանքին: 

 

Տարիներ շարունակ ես օգնել եմ իմ հաճախորդներին ստեղծել առողջ հարաբերություններ, իմաստալից մասնագիտական ​​ուղի և երջանիկ կյանք:

 

Գուցե մտածում եք՝ ինչն է որակավորում ինձ աշխատել մարդկանց հետ, ինչու եմ ես այդքան վստահ իմ աշխատանքի և այն վերափոխման մեջ, որը տեղի կունենա Ձեր կյանքում ինձ հետ աշխատելու արդյունքում:

 

Գուցե ենթադրում եք, որ վերոնշյալը հնարավոր է իմ ակադեմիական կրթության կամ ձեռք բերած հավաստագրերի շնորհիվ: Թեև ես սերտիֆիկացված քոուչ եմ, այն, ինչ ես առաջարկում եմ իմ հաճախորդներին, շատ ավելին է, քան քոուչինգը:

 

Ես ակադեմիական կրթություն ստացած հոգեբան չեմ, սակայն խորապես ուսումնասիրել եմ հոգեբանությունը և հարակից ոլորտները:

 

Ես չեմ առաջարկում հոգեբանական ծառայություն, սակայն մեր համատեղ աշխատանքի ժամանակ մենք անխուսափելիորեն կանդրադառնանք Ձեր անցյալին, Ձեր ենթագիտակցական արգելքներին և Ձեր մեջ ճնշված էմոցիաներին:

 

Մեր աշխատանքը կսկզբնավորի այնպիսի վերափոխում Ձեր մեջ, որը Դուք չեք էլ անգամ մտածել, որ անհրաժեշտ է կամ հնարավոր է Ձեր կյանքում:

Համատեղ աշխատանքի ընթացքում մենք կարող ենք քննարկել Ձեր կյանքի ցանկացած ոլորտին առնչվող թեմաներ։

Դուք կարող եք վստահ լինել, որ ես մշտապես ազնիվ կլինեմ Ձեզ հետ՝ առանց Ձեզ քննադատված զգալու որևէ պատճառ տալու:

 

Ես Ձեզ համար կստեղծեմ ապահով միջավայր, որպեսզի կարողանաք առերեսվել Ձեր ներքին կոնֆլիկտներին, վախերին և պատրվակներին (անկախ նրանից, թե որքան եք ուզում փախչել դրանցից) և աշխատել դրանց հետ։

Երբ Դուք սկսեք հատ առ հատ մաքրել տարիների ընթացքում ձևավորված սահմանափակող մտքերի և համոզմունքների, ճնշված էմոցիաների շերտերը, Դուք կվերահաստատեք կապը Ձեր իրական էության, Ձեր ներքին ուժի և իմաստության հետ։

 

Դուք կսովորեք սիրել Ձեր էության այն մասնիկները, որոնք միշտ քննադատել եք կամ համարել եք անսիրելի: Դուք կսկսեք ապրել առավել ներդաշնակ և լիարժեք կյանքով։

 

Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում վերը նկարագրվածը, քանի որ ինքս ապրել և ապրում եմ այդ ամենը:

 

Տարիների ընթացում թե՛ իմ մենթորների և հոգևոր ուսուցիչների օգնությամբ, թե՛ միանգամայն ինքնուրույն ես քայլ առ քայլ բացահայտել եմ իմ էության ամենախորքերը՝ լինելով և աշխատելով իմ էության տարբեր մասնիկների  հետ։ 

Հուսով եմ, որ Դուք այժմ հասկանում եք, որ սրանք այնպիսի հմտություններ կամ մեթոդներ չեն, որոնք կարելի է ձեռք բերել որևէ ակադեմիական ծրագրում:

 

Սրանք խորապես մարմնավորված փորձառություններ են, որոնցից ես բազում արժեքավոր դասեր եմ քաղել թե՛ իմ և թե՛ մարդկային էության, թե՛ մարդկային փոխհարաբերությունների և թե՛ կյանքի մասին։

Իմ խորը նվիրվածությունը իմ շարունակական ինքնաճանաչմանը և ինքնառեալիզացմանը և այն շոշափելի արդյունքները, որոնք ես տեսել և տեսնում եմ իմ կյանքում, հենց այն է, ինչը որակավորում է ինձ օգնել այլ մարդկանց վերափոխել իրենց կյանքը:

Ինձ հետ աշխատելը բոլորի համար չէ։ Ոմանց համար ինձ հետ աշխատելու խորությունը կարող է գերանհարմարավետ լինել, մյուսները դեռևս պատրաստ չեն նման աշխատանքի համար։

Իսկ այն մարդիկ, ովքեր կոչված են զգում աշխատել ինձ հետ, կարող են դիմել ինձ և ես կկիսվեմ համատեղ աշխատանքի վերաբերյալ բոլոր մանրամասներով:

Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է լրացնել այս օնլայն հարցաշարը։ 

Սիրով՝

Արևիկ

bottom of page