top of page

Առաջնորդության քոուչինգ

քոուչինգ ղեկավարների համար

Խարիզմատիկ առաջնորդ դառնալը յուրաքանչյուր ղեկավարի հաջողության գրավականն է: Առաջնորդության քոուչինգը կօգնի Ձեզ դառնալ ավելի լավ ղեկավար, ինչն էլ իր հերթին կնպաստի Ձեր բիզնես ընկերության, կազմակերպության կամ թիմի զարգացմանը: 

Քոուչի հետ անհատական հանդիպումների ժամանակ Դուք հնարավորություն կունենաք նորովի դիտարկել Ձեր մարտահրավերները և արժանապատվորեն հաղթահարել դրանք, միևնույն ժամանակ սովորել՝ ինչպես
 

  • կենսական իմաստ բացահայտել Ձեր ամենօրյա աշխատանքի մեջ՝ այդպիսով ծառայելով ընկերության բոլոր շահառու կողմերին, 
     

  • սահմանել ընկերության ներսում Ձեր գործունեությանը վերաբերող հստակ նպատակներ և նախագծել գործողությունների ծրագիր՝ այդ նպատակներին հասնելու համար,​
     

  • կյանքի կոչել նախանշված գաղափարները՝ ամենօրյա փոքրիկ քայլերի շնորհիվ հասնելով սահմանված նպատակների իրականացմանը,
     

  • սահմանել առաջնահերթություններ և հավատարիմ  մնալ դրանց,
     

  • զարգացնել կարևորի վրա կենտրոնանալու ունակությունը,
     

  • բարձրացնել Ձեր արդյունավետության մակարդակը,
     

  • բացահայտել Ձեր ստեղծարար ներուժը և կյանքի կոչել այն,
     

  • դուրս գալ հարմարավետության գոտուց և ընդառաջ գնալ նոր մարտահրավերների,

  • զարգացնել առաջնորդական և թիմին ոգեշնչելու հմտությունները,
     

  • կառուցել հզոր թիմային մշակույթ,
     

  • զարգացնել աշխատակիցների միջև և աշխատակիցների հետ ծագած կոնֆլիկտները ֆասիլիտացնելու և դրանք դրական փորձառության վերածելու հմտություններ,
     

  • առողջ և իմաստալից հարաբերություններ ստեղծել ընկերության աշխատակիցների հետ,
     

  • ներդաշնակություն ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում և ապրել իմաստավորված կյանքով։ 

 

Ներդրում կատարելով առաջնորդների շարունակական զարգացման մեջ՝ բիզնես ընկերությունները ձեռք են բերում մի շարք առավելություններ՝ աշխատակիցների նվիրվածության և հավատարմության, շահառու կողմերի շրջանում ընկերության հեղինակության և վստահության բարձրացում, ինչպես նաև երկարաժամկետ զարգացում և առաջընթաց։

Առաջնորդության Քոուչինգի ծառայությունից օգտվող ղեկավարները առանցքային դեր կունենան իրենց յուրաքանչյուր աշխատակցի, ինչպես նաև ամբողջ թիմի ներուժը բացահայտելու և կյանքի կոչելու գործում՝ այդպիսով դառնալով այն ղեկավարը, ում հետ աշխատելը մասնագիտական նվաճումների խոստում է յուրաքանչյուր աշխատակցի համար:

Հարկ է նշել, որ մեր բոլոր ծառայությունները 

համատեղում են մարդկային ներուժն իրագործելու վերաբերյալ ամենավերջին գիտական ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև աշխարհի ամենանորարար ընկերություններում կիրառվող լավագույն փորձը:

Մենք միանգամայն վստահ ենք, որ մեր կողմից առաջարկվող Առաջնորդության Քոուչինգի ծառայությունն անչափ արժեքավոր կլինի շարունակական կատարելագործման ձգտող յուրաքանչյուր առաջնորդի համար:

bottom of page