Սպորտային քոուչինգ
Նորվեգական «Բուդյո-Գլիմտ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Նիկիտա Հաիկինի կարծիքը Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու մասին։
Սպորտում հաջողության հասնելու գրավական են
ոչ միայն մարզիկի կամ թիմի բարձրակարգ ֆիզիկական հմտությունները, այլև նրանց հոգեբանական պատրաստվածությունը։
Շատ հաճախ մարզիչները, կենտրոնանալով
մարզիկի ֆիզիկական, տեխնիկական և տակտիկական հատկանիշների զարգացման վրա, անտեսում են յուրաքանչյուր անհատի կատարողականության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ Թիմոթի Գոլվեյի կողմից առաջարկված «Ներքին խաղը»:
Ի տարբերություն «Արտաքին խաղի», որը տեղի է ունենում մրցասպարեզում, «Ներքին խաղը» տեղի է ունենում մարզիկի մտքում:
Այն նպատակ ունի հաղթահարել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են օրինակ՝
վախը, հուզմունքը, սեփական ուժերի նկատմամբ թերահավատությունը, լարված իրավիճակում կենտրոնանալու անկարողությունը, ինքնավստահության պակասը։
Բոլոր ժամանակների լավագույն մարզիկները և սպորտային թիմերը գիտակցել են «Ներքին խաղի» նշանակալից դերը իրենց բարձրագույն կատարողականությանը հասնելու համար և համապատասխան գործիքներ են մշակել սեփական «Ներքին խաղը» կատարելագործելու համար։
Վերջին տասնամյակում կատարվող գիտական ուսումնասիրությունները (առավելապես նեյրոգիտության և հոգեբանության ոլորտներում) առաջարկում են մի շարք արդյունավետ
տեխնիկաներ և կիրառելի գործիքներ՝ միտված մարզիկների համար այդքան կարևոր հոգեբանական հմտությունների զարգացմանը:
Մեր առաքելությունն է համագործակցել Հայաստանում գործող սպորտային ակումբների, մարզիչների, մարզիկների հետ և նրանց
առաջարկել համապարփակ ծրագիր՝ լի աշխարհի առաջատար մարզիկների կողմից կիրառվող արդյունավետ տեխնիկաներով:
Հարկ է նշել, որ մենք չենք առաջարկում արագ լուծումներ՝ կախարդական փայտիկի օգնությամբ։
Դրան հակառակ, մենք հավատում ենք, որ մարզիկների համար այդքան կարևոր ինքնատիրապետման և ինքնակառավարման հմտությունները հնարավոր է զարգացնել հետևողական և նվիրյալ աշխատանքի շնորհիվ։
Մենք պատրաստ ենք համագործակցել այն
թիմերի, մարզիչների և մարզիկների հետ, ովքեր ձգտում են շարունակաբար ընդլայնել իրենց հնարավորությունների սահմանները և մեծ նվաճումների հասնել սպորտում:
Մեզ հետ աշխատելու արդյունքում՝ Դուք և Ձեր թիմը կսովորեք՝ ինչպես
-
սահմանել հստակ և իրագործելի նպատակներ Ձեր մարզական գործունեության վերաբերյալ,
-
նախագծել գործողությունների ծրագիր՝ այդ նպատակներին հասնելու համար,
-
զարգացնել կարգապահությունը՝ ամենօրյա փոքրիկ քայլերի շնորհիվ հասնելով Ձեր մարզական նպատակի իրականացմանը,
-
զարգացնել Ձեր ուշադրությունը և կենտրոնանալու ունակությունը,
-
զարգացնել Ձեր կամքի ուժը՝ բարձր լարվածություն պահանջող իրավիճակներում կայունություն պահպանելու համար,
-
դառնալ ինքնավստահ և դրական մտածելակերպ ձևավորել Ձեր ունակությունների և հնարավորությունների հանդեպ,
-
դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց և ընդառաջ գնալ առավել մեծ մարզական մարտահրավերների,
-
ձևավորել սովորություններ, որոնք կօգնեն Ձեզ ներառել ինքնակառավարման գործիքները Ձեր առօրյայի մեջ,
-
ձևավորել Ձեր «Իդեալական Կատարողականության Համակարգը» և պահպանել այն ամենալարված իրավիճակներում,
-
մշակել հստակ ռազմավարություն, որը կօգնի Ձեզ արժանապատվորեն հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները,
-
պահպանել Ձեր մոտիվացիան և շարունակաբար լինել ոգեշնչված՝ Ձեր մարզական երազանքները կյանքի կոչելու համար։
Մարզիկների անհատական կատարողականությունը բարձրացնելուն ուղղված ծառայությանը զուգահեռ, մենք առաջարկում ենք նաև Թիմային քոուչինգի ծառայությունը, որը անչափ արժեքավոր կլինի հզոր թիմային մշակույթ ստեղծել ձգտող սպորտային ակումբների համար:
Ձեր մարզիկները կսովորեն հանդես գալ իրենց յուրահատկություններով և ուժեղագույն հատկանիշներով, դառնալ օրինակելի թիմակից և առավելագույնս նպաստել ամբողջ թիմի նպատակների իրականացմանը:
Ձգտելով իսկապես արժեքավոր ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին՝ մենք ականջալուր ենք լինում յուրաքանչյուր սպորտային թիմի, մարզիչի և մարզիկի յուրօրինակ կարիքներին։
Մենք հավատում ենք, որ մեր գիտելիքահեն փորձառությունն անչափ արդյունավետ կլինի Ձեր և Ձեր թիմի մարզական երազանքները իրագործելու համար։
Աշխատե՛նք միասին, բացահայտե՛նք փոքրիկ քայլերի արվեստը, փոքրիկ հաղթանակների մեծ ուժը և վերափոխենք Ձեր մարզական կարիերան կամ Ձեր սպորտային թիմը իսկական «Գլուխգործոց»-ի:
«Առյուծը, ով հաղթում է իր թշնամուն, փոքրիկ հերոս է այն առյուծի համեմատությամբ, ով հաղթում է ինքն իրեն»: Ռումի